Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Եվս մեկ հիշեցում Գանդիից' Փաշինյանին
Ժամանակին լրագրող,իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին' խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։
Պարզվում է ,որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։
Որոշեք ինքներդ։
2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։
2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա,իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։
Կոռուպցիա կա փաստորեն։
2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։
Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու,ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։
Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ
պետք է հիշի,որ գալու է նաև "դո սվիդանիա" ասելու ժամանակը։
Հ.Գ. Երջանկություն է,երբ այն ինչ դու ասում ես և անում,գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի»։