Հաղթական օր «Աէրոֆլոտ Օփենում»
«Աէրոֆլոտ Օփեն» շախմատային խոշոր մրցաշարում կայացել է 3-րդ տուրը: A մրցաշարում Հայաստանի 5 պատվիրակներից 4-ը հաղթանակ է տոնել: Մեր շախմատիստներից 3-ը հաջողության են հասել Չինաստանը ներկայացնող շախմատիստների նկատմամբ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Լյու Յանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Չեն Ցզյուին, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Ժուն Չիներին: Շանթ Սարգսյանը պարտության է մատնել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Սրինատ Նարայանանին: Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Ալիշեր Սուլեյմանովի հետ:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած Մաքսիմ Չիգաևը և Կրիշնան Սաշիկիրանը: Հայկ Մարտիրոսյանը առաջատարներին զիջում է կես միավորով: Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 2-ական, Շանթ Սարգսյանը՝ 1,5, իսկ Արամ Հակոբյանը՝ 1 միավոր:
B մրցաշարում մեր մասնակիցներից 3-րդ հաղթանակն է տոնել Հովիկ Հայրապետյանը, ով այժմ 3 միավորով Ստանիսլավ Բոգդանովիչի հետ միասին գլխավորում է աղյուսակը: Տիգրան Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը և Էլինա Դանիելյանը վաստակել են 2,5-ական միավոր: Ռաֆայել Վահանյանն իր ակտիվում ունի 1 միավոր: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը տոնել է 3-րդ հաղթանակը և մրցաշարի երկու առաջատարներին զիջում է 1 միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան