Գործարար հարաբերություններում չկան խոչընդոտներ. Տիգրան Խաչատրյան
«Այսօր այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ գործարար հարաբերություններում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետևանքով»,- այս մասին այսօր Վանաձորում տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի սպասումներ և ակնկալիքներ կան իր ղեկավարած նախարարությունից:
Ըստ նախարարի՝ ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր գործարարի որոշում կայացնելիս:
Տիգրան Խաչատրյանը միաժամանակ ասաց, որ այսօր Հայաստանում ամենևին էլ այնպես չէ՝ բոլոր կարգավորումները պարզ են այնքան, որ որևէ մեկն իր գործունեությունը սկսելու ընթացքում վստահ լինի, թե այդ վարչարարական կարգավորումները դժվարություններ չեն ստեղծելու իր գործունեության ընթացքում: Սակայն, ըստ նրա, մարդիկ կարող են լինել վստահ, որ երբ դրանք նկատվում են, դրանց կարգավորումներ են տրվում:
Նախարարը վստահեցրեց, որ իր ղեկավարած նախարարության բոլոր աշխատակիցները պատրաստ են արձագանքել ցանկացած հարցի դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- «Մարդկանց բանկի պարտքերը ներվեցին, ընկերությունների վերաբերյալ քայլ չեղավ, հուսալքված ենք»
- Տնտեսական հրաշքն ու վարչապետը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում