«Դեղին ժիլետները» վերսկսել են բողոքի ակցիան
«Դեղին ժիլետներ» շարժման մի քանի հարյուր մասնակիցներ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսել են 15-րդ բողոքի ակցիան։ Նրանք երթով շարժվում են դեպի Ելիսեյան դաշտեր։
Նախատեսվում է, որ նրան կանցնեն Վանդոմի հրապարակով, Ալմա կամուրջով, վերջապես կանգ կառնեն ու հանրահավաք կանցկացնեն Տրոկադերո հրապարակում։
Հերթական ակցիայի հետևանքով քաղաքի այդ հատվածում խաթարված է երթևեկությունը։ Ըստ աղբյուրի, քայլերթն իրականացվում է հանգիստ, առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են անցած տարվա նոյեմբերի կեսերից իշխանությունների կողմից բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացման մտադրության պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան կարող է հանրաքվե անցկացնել «դեղին ժիլետների» պահանջներով
- «Դեղին ժիլետները» կրկին փողոց են դուրս եկել՝ այս անգամ այլ նպատակով
- «Դեղին ժիլետները» կրկին Ֆրանսիայի փողոցներ դուրս կգան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան