Պետք են հստակ մեխանիզմներ՝ բանտարկյալնեի զբաղվածության հարցը լուծելու համար. պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սոս Ավետիսյանը, Գայանե Աբրահամյանը, Թագուհի Ղազարյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և «Քաղաքացու որոշումը» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը փետրվարի 15-17-ը Թբիլիսիում մասնակցել են արդարադատության համակարգի բարեփոխումների ողջ ընթացքը ներկայացնող աշխատաժողովին: Պատգամավորները նաև ուսումնասիրել են Վրաստանի արդարադատության համակարգում տեղի ունեցած բարեփոխումների գործընթացը:
Թագուհի Ղազարյանը նշեց. «Հիմա ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ավելի լավ վիճակ է, քան հետհեղափոխական Վրաստանում։ Սակայն այս պահին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում լուծված է զբաղվածության հարցը, որը շատ կցանկանայի փոխառեինք այնտեղից։ Այնտեղ մարդիկ աշխատում են ու այդ գումարը նրանց կամ նրանց ընտանիքներին է տրվում ու դրանց շնորհիվ է, որ այնտեղ էլ ավելի հանցագործ չեն դառնում, խաղամոլության մեջ չեն ներքաշվում, որը գործ չունենալու հետևանք է: Այդ խնդիրը մենք ունենք ու կփորձենք ամեն ինչ անել, որ բանտարկյալների զբաղվածության հարցը նաև ՀՀ-ում լուծվի»։
Նա նաև հավելեց, որ հետհեղափոխական Հայաստանի բանտերում կալանավորների թիվն ավելի քիչ է՝ 2266 մարդ, քան հետհեղափոխական Վրաստանում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի