«Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը» ՏԻՄ ընտրություններին առաջադրել է չադրայով թեկնածու
Թուրքիայի «Կումունիստական կուսակցությունը» (TKP-ԹԿԿ) մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ստամբուլի Գյունգյորեն համայնքում ներկայացրել է չադրայով կնոջ՝ Ֆաթմա Աքընի թեկնածությունը:
Կոմունիստական կուսակցության գլխաշորով կին թեկնածուի առաջադրումը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում, ինչի կապակցությամբ TKP-ն հայտարարություն է արել.
«Գյունգյորեն համայնքի թեկնածու Ֆաթմա Աքընը, որը կուսակցության «չադրայով թեկնածուն» է, աշխատում է տեքստիլի ոլորտում: Մեր ներկայացուցիչն ընտրություններին չի մասնակցում «գլխաշորով» լինելու համար»:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ֆաթմա Աքընը ընտրություններին մասնակցում է ոչ թե որպես հավատացյալ, այլ որպես կոմունիստ:
Հայտարարության մեջ ներկայացվում են Թուրքիայի կոմունիստական կուսակցության գաղափարական որոշակի դրույթներ:
«Գումարը և կրոնը պետք է հեռացվեն քաղաքականությունից: Քաղաքականությունը պետք է ազատվի գումարի և կրոնի իշխանությունից»:
Նշենք, որ Ֆաթմա Աքընը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «մենք միևնույն նավում չենք» կարգախոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի