2018-ին Թուրքիայում ամենաշատ ներդրում կատարած երկրները եղել են Ադրբեջանն ու Հոլանդիան
2017թ. համեմատ 2018թ. Թուրքիայում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է և կազմել 13 մլրդ 163 մլն դոլար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներդրումային գրասենյակի ղեկավար Արդա Էրմութը։ Վերջինիս խոսքերով՝ 2018թ. Հոլանդիան ու Ադրբեջանը Թուրքիայում ամենաշատ ներդրում կատարած երկրներն են եղել։
«Ցանկանում ենք հասնել այն բանին, որ աշխարհում կատարվող ուղղակի ներդրումների 1.5 տոկոսն արվի Թուրքիայում։ Նախ ցանկանում ենք, որ ներդրումների ծավալը հասնի 18 մլրդ դոլարի, անուհետև՝ 20-25 մլրդ դոլարի»,- ասել է Էրմութը:
Թուրք պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ թուրքական շուկայից դուրս չի եկել ավտոմեքենաներ արտադրող ոչ մի ընկերություն։ Ըստ նրա՝ ակնկալվում է, որ առաջիկայում շուկայում կհայտնվեն նոր ընկերություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի