Իտալիայի վարչապետը Բրիտանիայի վարչապետին սովորեցնում է բիլիարդ խաղալ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին բիլիարդ խաղալ է սովորեցնում։ Վարչապետների այս հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ-Արաբական լիգա գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։
Կոնտեն տեսանյութը տարածել է իր ֆեյսբուքի էջում, որում երևում է, թե ինչպես է Մեյը անակնկալի գալիս Կոնտեի՝ բիլիարդ խաղալու առաջարկից ու ասում, որ պետք է իրեն ցույց տան ինչպես պետք է խաղալ։
Վարչապետ Մեյն առաջին անգամ չէ, որ հայտնվում է այնպիսի իրավիճակում, որտեղ նա փորձված չէ։ Հարավային Աֆրիկա ու Քենյա այցի ժամանակ նրա պարային «մտությունները» դարձել էին զվարճալի թեմա, ինչպես նաև Պահպանողականների համաժողովում ելույթի համար բեմ դուրս գալիս նրա պարային շարժումները՝ Abba-ի «Dancing Queen» երգի ներքո։