Կիևը վերջնագիր է ներկայացրել «Եվրատեսիլի» ազգային ընտրությունը հաղթած երգչուհուն
Ուկրաինայում «Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլն անցած երգչուհի Mаruv-ին արգելել են հյուրախաղերի գնալ Ռուսաստան։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը երգչուհուն պայմանագիր է փոխանցել, որի մեջ Ռուսաստանում հյուրախաղերով հանդես գալն արգելող կետ կա։
Նշվում է, որ երգչուհին մեկ օր ունի պայմանագրին ծանոթանալու և որոշում ընդունելու համար։ Վերջնական որոշումը, թե ով է ներկայացնելու Ուկրաինան «Եվրատեսիլ-2019»-ին, կայացնելու է հենց հանրային հեռարձակողը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած հաղթանակին, Maruv-ին կարող են չթողնել Ուկրաինայի կողմից մասնակցել «Եվրատեսիլին»։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
- Եվրատեսիլում Ուկրաինային կարող է ներկայացնել ռուս Յուլիա Յուրինան
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլի» վիճակահանությունը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան