Պաբլո Էսկոբարի տունը պայթեցրել են
Կոլումբիական Մեդելինեում պայթյունի միջոցով վերացրել են այն տունը, որը ինչ-որ ժամանակ պատկանել է կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, քաղաքի իշխանությունները որոշել են վերացնել առանձնատունն այն բանից հետո, երբ այն սկսել է զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելել։ Ութհարկանի շենքի տեղը կանգնեցրել են թմրանյութերի համար պատերազմի զոհերի հուշարձանը։
Տան քանդմանը ներկա է եղել նաև Մադելինեի քաղաքապետը և Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը։ Քաղաքապետն առանձնատունը համարել է չարի խորհրդանիշ, իսկ Դուկեն նշել է, որ «պատմության մեջ մնում են «ոչ թե խոշտանգողները, այլ նրանց զոհերը»։
Էսկոբարի տունը Մադելինեում իշխանությունները բռնագրավել էին 1990-ականներին՝ հանցագործի մահից երեք տարի առաջ։ Մի քանի տարի այնտեղ տեղակայված է եղել գլխավոր դատախազության լրացուցիչ գրասենյակը։
Կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը պատմության մեջ մտել է որպես 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի