«Օսկարի» լավագույնները
Այսօր կայացել է «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել Փիթեր Ֆարելի «Կանաչ գիրքը»։
«Սա սիրո մասին պատմություն է, այն մասին, թե ինչպես ենք սիրում միմյանց չնայած մեր միջև եղած տարբերությանը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ միցանակը ստանալուց հետո ասել է ռեժիսորը։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է Ռամի Մալեկը՝ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարին» արժանացել է բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտուհին» ֆիլմում թագուհի Աննային մարմնավորելու համար։
«Լավագույն օտարալեզու» ֆիլմ է ճանաչացվել ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի մեքսիկական «Ռոմա»-ն, որը պատմում է 1970-ականներին Մեքսիկայում ապրող սովորական ընտանիքի կյանքի պատմությունը։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար» է ստացել Ալֆոնսո Կուարոնին «Ռոմա» ֆիլմի համար։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Մահերշալա Ալին «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ռեջինա Քինգը «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Լեդի Գագայի «Shallow» երգը, որը գրվել է «Աստղ ծնվեց» ֆիլմի համար, «Օսկար» է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում։
«Լավագույն օրիգինալ սցենարի» համար մրցանակը տրվել է «Կանաչ գիրք» ֆիլմի սցենարի հեղինակներին, իսկ «լավագույն ադապտացված սցենարի» համար մրցանակը տրվել է «Սև կլանականը» ֆիլմին։
«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել «Սարդ մարդը․ Տիեզերքի միջով» աշխատանքը։
«Բաո» մուլտֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
«Բոհեմյան ռապսոդիա» մրցանակ է ստացել լավագույն ձայնային մոնտաժի և մոնտաժի համար։
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը «Ռոմա» ֆիլմի համար տրվել է Ալֆոնսո Կուարոնին։
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակը տրվել է Marvel-ի «Սև հովազը» ֆիլմին։ Այս ֆիլմը մրցանակ է ստացել նաև «Ֆիլմի համար լավագույն երաժշտություն» անվանակարգում։
«Լավագույն գրիմ և սանրվածքներ» անվանակարգում մրցանակին արժանացել է «Իշխանություն» ֆիլմը, «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակագում՝ «Մարդը Լուսինում» կենսագրական դրաման։
«Մաշկ» ֆիլմը, որը նվիրված է երեխաների կրթության խնդիրներին, ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ» ֆիլմ։
«Ազատ մենակատարում» ֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Վուպի Գոլդբերգը կարող է լինել «Օսկարի» անակնկալը
- Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակակիրներին
- «Օսկարի» հավակնորդ դերասանին ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել
- «Օսկարի» հավակնորդները