Քաղաքական 19:18 25/02/2019 Աշխարհում

Ապօրինի եկամուտների բռնագանձման եվրոպական փորձը

Հայաստանում վերջերս խոսվում է «ապօրինի եկամուտների բռնագանձումների» կիրառման հնարավորության մասին։ Panorama.am-ը  մոնիտորինգի ենթարկեց  նման փորձը եվրոպական երկրներում։ Պարզվում է՝ միջազգային կազմակերպությունները խրախուսում են ազգային օրենսդիր մարմիններին՝ «ընդունել առավել արդյունավետ ու ներդաշնակ գործիքներ՝ զրկելու հանցագործներին ապօրինի եկամտից՝ անգամ վերջնական դատական ակտի կամ դատապարտման բացակայության պայմաններում (non-conviction-based confiscation)»։

Վերջին տասնամյակում մի քանի երկրներ ընդունել են բռնագանձումների վերաբերյալ օրենքներ, որոնց մի մասն արել է միջազգային ու ԵՄ օրենքների շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման համար, որոնք հորդորում են զարգացնել քրեական հանցագործներին եկամուտից զրկելու գործիքներ։

Ընդգծվում է «կեղտոտ փողերի» դեմ պայքարի օգուտները՝ պատժիչ, կանխարգելիչ, վերականգնող, ու մեր օրերում արդեն բռնագանձումը դառնում է հանցավորության դեմ պայքարի, այդ թվում նաև կոռուպցիայի, միջոցներից մեկը։

Ապօրինի եկամուտների բռնագանձումների հետ կապված ԵՄ-ն ունի մի քանի որոշումներ։

Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ խորհուրդը 2014թ.-ին ընդունել են Եվրամիությունում հանցագործություններից ստացված միջոցների և եկամուտների սառեցման և բռնագանձման վերաբերյալ դիրեկտիվ, որի համաձայն անդամ երկրները պետք է հնարավորություն ունենան բռնագանձել նման միջոցները կամ այդ գումարի չափով սեփականություն, որը ենթակա է քրեական հանցագործության համար վերջնական դատապաարտման։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքից։  

2016թ.-ի սեպտեմբերին ու նոյեմբերին ԵՄ կողմից այս թեմայով կազմակերպված փորձագիտական հանդիպումներից հետո Եվրամիության հանձնաժողովն ընդգծել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս գտել է, որ ոչ դատապարտման հիմքով պայմանավորված բռնագանձումները չեն հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին ու հոդված 1-ի առաջին արձանագրությանը, եթե հարգվեն արդյունավետ ընթացակարգային երաշխիքները։ Այն համատեղվում է մարդու իրավունքների, ներառյալ անմեղության կանխավարկածի և սեփական ունեցվածքն օգտագործելու սեփականատիրոջ իրավունքի հետ։Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ այն 2019թ․-ի առաջին եռամսյակում հրապարակելու է ոչ դատապարտման հիմքով հանցագործ գործողություններից առաջացած սեփականության բռնագանձումների վերաբերյալ ուսումնասիրություն։

2018թ.-ին ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է  զեկույց՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապօրինի ակտիվների բռնագանձումների հեշտացման միջոցով», որով անդամ երկրներին կոչ է արվում ազգային օրենսդրությունում ընդգրկել առանց դատապարտման բռնագանձումը (non-conviction-based confiscation)՝  համապատասխան երաշխիքների ստեղծման պահպանմամբ։ 

Նշվում է, որ, համաձայն Համաշխարհային բանկի, կոռուպցիայից ու կազմակերպված հանցավորությունից եկամուտը տարեկան կազմում է ավելի քան 2մլրդ դոլար։ Եվրոպոլը նշում է, որ Եվրոպայում այս գումարներից միայն 1 տոկոսն է բռնագանձվում։

«Վեհաժողովը, անկախ ու անկողմնակալ երաշխիքների առկայության պայմաններում, մեծապես աջակցում է առանց դատապարտման բռնագանձումը կամ համանման միջոցները՝ որպես պետությունների համար ամենաիրատեսական ճանապարհ՝ լուծելու կազմակերպված հանցավորության հսկայական, աճող ֆինանսական ուժի հարցը՝ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու համար»,-ասվում է զեկույցում։

Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան ընդունել են հատուկ օրենքներ, որոնցով հեշտացվում է ապօրինի ակտիվների բռնագանձումը՝ մասնավորապես չբացատրվող հարստության քրեական ծագման ապացուցման բեռը իշխանությունների վրայից նվազեցնելով՝ փաստացի ենթադրությունների կամ նույնիսկ դե ֆակտո, որոշակի հանգամանքներում, ապացուցման բեռը հակառակ կողմի վրա դնելով։

«Գոգիթիձեն և այլոք ընդդեմ Վրաստանի» ՄԻԵԴ վճիռ
Ապօրինի ակտիվների բռնագանձումների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներից է «Գոգիթիձեն և այլոք ընդդեմ Վրաստանի» գործը, որով Վրաստանի 4 քաղաքացիներ 2005թ․-ի հուլիսի 4-ին դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ դատարանի կողմից կայացված բռնագանձման որոշումը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 1-ի առաջին արձանագրությունը։

Գործի հանգամանքներում նշվում է, որ 2004թ․-ի մայիսին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո Աջարիայի ինքնավար հանրապետությունում իշխանության է եկել նոր քաղաքական ուժ։

2004թ․-ի օգոստոսի 25-ին առաջին դիմումատու Սերգո Գոգիթիձեն, (մյուս դիմումատուները նրա որդիներն են ու եղբայրը), ով նախկինում զբաղեցնում էր Աջարիայի ներքին գործերի նախարարի տեղակալի ու աոիդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնները, մեղադրվում է, ի թիվս այլ խախտումների, իշխանության չարաշահման ու շորթման մեջ։

2004թ․-ի օգոստոսի 26-ին Աջարիայի դատախազությունը նախաձեռնում է վարույթ Գերագույն  դատարանում՝ բռնագանձել դիմումատուի անիրավական ու անբացատրելի սեփականությունները՝ քրեական դատավարության համապատասխան  հոդվածներով։

Դատախազը նշում է, որ ինքն ունի ողջամիտ հիմքեր հավատալու, որ 1994-ից 1997թթ․-ներին Գոգիթիձեի կողմից որպես ներքին գործերի նախարարի տեղակալ ու 1997-ից 2004թ․-ներին որպես աուդիտի գրասենյակի ղեկավար  ստացած աշխատավարձով չէր կարող ֆինանսավորել գույքի ձեռքբերումը նույն ժամանակահատվածում  նրա, նրա որդիների ու եղբոր կողմից։
Դատախազը ներկայացրել է նաև փաստեր, որ Գոգիթիձեն ստացել է 1644 և 6023 եվրո աշխատավարձ վերոնշյալ պաշտոններ զբաղեցնելու ժամանակ, սակայն ձեռք բերված գույքը գնահատվել է 450 հազար եվրո։ Դատախազությունը Աջարիայի գերագույն դատարանին խնդրել էր դիմումատուների գույքը բռնագանձել ու փոխանցել պետությանը, որը ներառել է մոտ 12 տներ Բաթումիում, Քոբուլետիում, մեքենա, մասնաբաժին հյուրանոցում։

Գործով իրականացվել է դատական քննություն, որը նկարագրված է գործի հանգամանքներում։ ՄԻԵԴ-ը մեջբերում է Վրաստանում 1997թ․-ին ընդունած ակտը՝ Պետական ծառայության ժամանակ շահերի բախումն ու կոռուպցիան,  2004թ․-ին ընդունված օրենքը՝ ապօրինի ձեռբերված գույքի կամ չբացահայտված հարստության զավթման մասին, Վրաստանի կողմից ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի ստորագրումը, 1990թ․-ին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, բռնագանձման մասին։

ՄԻԵԴ-ը մեջբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Սեփականության պաշտպանության Հոդված 1-ի առաջին արձանագրությունը, որի հիմքով դիմումատուները ՄԻԵԴ են դիմել, որում ասվում է, որ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։

ՄԻԵԴ-ը 2015թ․-ին հրապարակված այս գործով գտել է, որ չի եղել Կոնվենցիայի Հոդված 1-ի առաջին արձանագրության խախտում։


Հավաքագրումը և թարգմանությունը՝ panorama.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած...
Աղբյուր` Panorama.am
20:06
21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ի՞նչպիսի եղանակ է սպասվում Ամանորին Երևանում
Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5սմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:28
473 ընկերություններից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ 10 մլն դրամահավաքության մասին
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը»...
Աղբյուր` Panorama.am
18:50
Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը բարելավել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում
«Նոայի» թիմի ելույթները եվրագավաթային մրցաշարում մեծապես նպաստել են Հայաստանի՝ UEFA-ի ակումբային վարկանիշային աղյուսակում պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զզվանքը քիչ է. Սամվել Ֆարմանյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը...
Աղբյուր` Panorama.am
17:49
Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե......
Աղբյուր` Panorama.am
17:28
Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։ «Գիտության և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}