Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով։
Այսպիսով, այս տարվա հունվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 19.3%-ով, ծառայությունների ծավալը՝ (առանց առևտրի) 15.6 տոկոսով, սպառողական գների ինդեքսը՝ 0.6%-ով:
Ըստ վիճակագրության՝ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018թ-ի հունվարի համեմատ նվազել է 0,4%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 28.7%-ով: էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ հունվարին նվազել է 26,3%-ով։
Հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.6%-ով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` արտահանումը նվազել է 15.8%-ով, իսկ ներմուծումը՝ 3.3%-ով:
Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա այս տարվա հունվարին այն աճել է 4.1 %-ով, մասնավորապես, պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է 6.5%-ով, մասնավոր հատվածում՝ 1.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի