Շարմազանով. Այո՛, համբերության բաժակը լցվել է
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ Հայաստանում ամեն ինչ խառնվել է իրար։ Նա համեմատություն է անցկացրել իշխանությունների հնչեցրած հայտարարությունների ու կատարած գործողությունների միջև։
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գործիչը գրել է.
«Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում:
Խոստանում են սեր և համերաշխություն, քարոզում են ատելություն:
Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:
Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին:
Նրանք, ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար,այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:
Հիմա էլ հայտարարում են,թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև,այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը:
Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն,Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածել ներքին անվտանգության մարտահրավերի մասին:
Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը,այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:
Հ.Գ. Ամոթ է... Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:
Մտածե՛ք, պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով
- «Նիկոլը հերթական բորշն է պատրաստում». Շարմազանով
- Շարմազանով. Երկու դեպքում էլ Փաշինյանը պետք է հեռանա
- Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
- Շարմազանով. Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել