ԱՄՆ-ը հետաձգել է չինական ապրանքների ներկրման համար սահմանված մաքսատուրքերի բարձրացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է չինական արտադրության ապրանքների ներկրման համար նախատեսված մաքսատուրքերի սահմանումը։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների մաքսատուրքերի կբարձրացվեն արդեն մարտի 1-ից: Այս մասին գրում է meduza.io-ն։
Ինչպես Թրամփը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում, ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններում «կարևոր առաջընթացի» են հասել, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում, տեխնոլոգիաների փոխանցման, ինչպես նաև գյուղատնտեսության, ծառայությունների, արժույթի և այլ հարցերի շուրջ:
Թրամփը նաև հայտարարել է, որ Մար-ա-Լագո նստավայրում տեղի կունենա իր և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը։ Նա բանակցությունների վերջնաժամկետ չի նշել։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Թրամփը Չինաստանի հետ առևտրում նոր մաքսատուրքեր սահմանելով, առևտրական պատերազմի մեջ մտավ այդ երկրի դեմ: Մաքսատուրքը սահմանված էր չինական 250 ապրանքի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի