Հասարակություն 09:14 25/02/2019 Հայաստան

12-ամյա Աիդայի ջազ կատարումն ու «Լապտերները»

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սանուհի, «Լապտերներ» նախագծի անդամ 12-ամյա Աիդա Ավանեսյանն իր ջազ կատարումով, որից մի փոքրիկ հատված հայտնվել է համացանցում, գրավել է շատերի ուշադրությունն իր կատարողականով ու արտիստիզմով։ Նա  փետրվարի 22-ին ելույթ է ունեցել  Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում, որտեղ տրվել է «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության «Լուսե տանիք» նախագծի էսքիզային փուլի մեկնարկը։ Պաշտոնական մասից հետո արդեն մշակույթի տան  նախասրահում հյուրասիրության ժամանակ երաժիշտները որոշել են ավելի ջերմացնել մթնոլորտը։ Աիդան հանդես է եկել հենց այդ կատարմամբ։

«Աիդան հոյակապ դաշնակահարուհի է։ Երեք տարի մեզ հետ ճանապարհ է անցել։ Խոնարհվում եմ իր մասնագետների, ուսուցիչների առջև։ Նաև կարևորում եմ իր «լապտեր» լինելը, այն ազատությունը, որ վայելում եք, մեր մեթոդաբանության շնորհիվ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, «Լապտերներ» նախագծի հիմնադիր Էկա Հորստկան։

Նա ներկայացրեց Աիդայի և «Լապտերներ» նախագծի մյուս 24 երեխաների անցած ճանապարհը։ Իսկ  ճանապարհը սկսվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

««Լապտերներ» նախագծի նպատակն էր երեխաների միջոցով ներկայացնել հայի անկոտրում գենը»,- ասաց Է.  Հորստկան։

Նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներից ընտրվել են 150, թեև նախատեսված է եղել 100, մինչև 12 տարեկան երեխաներ։

«Մենք չէինք ընտրում մրցակցության հիմքով, այսինքն չէինք ընդունում պատրաստ, վարվռուն երեխաների,  որ ամեն տեղ կային, այլ այն երեխաներին, որոնց պետք էր մի փոքր թև տալ, որ իրենց պոտենցիալը կարողանային ցույց տալ։ Այսօր այն մոդելն է տիրում, որտեղ լավագույնները մնում են լավագույններ, մոխրագույնները երբեք գույները չեն փոխում, եթե միջամտություն չի լինում։
Մեր ծրագիրն ունի ուսուցողական հատված, բազմաթիվ արվեստանոցների միջոցով կրթում ենք նրանց, ապահովում ընդհանուր զարգացում»,- պատմեց նախագծի հեղինակը։ 

2015-ի ընթացքում «Լապտերները» տարբեր միջոցառումների են մասնակցել։ 2016 թվականին 150 երեխաներից նախագծի հեղինակներն ընտրել են 25-ի, կրկին նույն սկզբունքով՝ ուշադրություն դարձնել այն երեխաներին, որոնց հնարավորություն տրվի  պոտենցիալն ավելի զարգացնել։

«Երկու ձևաչափ ունենք՝ կրթաուսումնական և գեղարվեստական-կատարողական։ Նախքան երկրորդ ձևաչափին անցնելը կրթաուսումնական ընթացքն ենք ապահովում, շփվում են հայտնի երաժիշտների հետ, ձեռք են բերում վստահություն և անմիջական գիտելիք»,- ասաց Է. Հորստկան։

2016-ին իրականացվել են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգներ, ցուցահանդեսներ,  ֆլեշմոբեր։

2017 թվականին «Լապտերներն» ունեցել են միջոցառումներ «Սերունդների երկխոսություն» կարգախոսի ներքո, երի ընթացքում երեխաները ելույթ են ունեցել հայտնի, իրենց ընտրած օրինակելի վարպետների հետ։ Մի ամբողջ տարի են պատրաստվել երկխոսելու, այդ երկխոսությանը համապատասխան լինելու համար։

2018 թվականին նրանք արդեն իրենց փորձով կիսվել են երեխաների հետ, միջոցառումներն իրականացվել են «Երեխաները երեխաների համար»  խորագրով, այցելել են Ստամբուլ, ելույթ ունեցել Թուրքիայի հայ համայնքի երեխաների հետ միասին։

«Մեզ հրավիրեցին Ստամբուլ։  Մեզ համար կարևոր էր, որովհետև ինչից ծնվեց էր «Լապտերները»՝ Հայոց ցեղասպանության թեմայից, մեզ հրավիրում են  հենց այդ հողի վրա քարոզելու հայ մշակույթը»,- ասաց նա։

Այս տարվա անելիքները դեռ քննարկումների փուլում են։

Է. Հորստկայի ներկայացմամբ, «Արտսինեմա» ՀԿ-ն Մարտունիում մի շարք ծրագրեր է իրականացնում. ստեղծել են «Ոսկեփորիկ» գեղագիտության կենտրոնը, փետրվարի 4-ին իր դռներն է  բացել վերականգնողական կենտրոն, որտեղ 3 ամսվա ընթացքում տարատեսակ թերապիաներ են անցնելու Մարտունու տարածաշրջանից հաշմանդամություն ունեցող երեխաները։ Տարածաշրջանի առաջին վերականգնողական կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով և սարքավորումներով, ինչպես նաև համալրված լավագույն մասնագետներով, ովքեր աշխատելու են ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց ծնողների հետ՝ նպատակ ունենալով բարելավել երեխաների առողջական վիճակն ու խնամքը, զարգացնել ակտիվությունը և նպաստել նրանց՝ հասարակությունում ինտեգրմանը:
«Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը Մարտունիում իրականացնում է նաև «Լուսե տանիք» նախագիծը, որի նպատակն է վերակառուցել և արդիականացնել քաղաքի հանրային գրադարանը։

Է. Հորստկան ասաց, որ բոլոր ծառայությունները՝ և «Լապտերների», և «Ոսկեփորիկի», անհատույց են։ Նախագծերն իրականացնում են գործընկերների, դրամաշնորհային  ծրագրերի միջոցով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած...
Աղբյուր` Panorama.am
20:06
21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ի՞նչպիսի եղանակ է սպասվում Ամանորին Երևանում
Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5սմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:28
473 ընկերություններից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ 10 մլն դրամահավաքության մասին
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը»...
Աղբյուր` Panorama.am
18:50
Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը բարելավել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում
«Նոայի» թիմի ելույթները եվրագավաթային մրցաշարում մեծապես նպաստել են Հայաստանի՝ UEFA-ի ակումբային վարկանիշային աղյուսակում պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զզվանքը քիչ է. Սամվել Ֆարմանյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը...
Աղբյուր` Panorama.am
17:49
Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե......
Աղբյուր` Panorama.am
17:28
Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։ «Գիտության և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}