Գագարինի գրիչը ուզում են վաճառել 20 հազար եվրոյով
Ֆրանսիայում աճուրդի է հանվել հրթիռի ձև ունեցող սև փետրավոր գրիչը, որը պատկանել է խորհրդային հայտնի տիեզերագնաց Յուրի Գագարինի: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրիչն ու գրչապանակը, որի վրա գրված է ԽՍՀՄ 1959 թվականի սեպտեմբեր, պատկանել է Յուրի Գագարինին: Դրա մեկնարկային գինը տատանվում է 15-ից մինչև 20 հազար եվրո:
Բացի այդ վաճառքի է հանվել այն էջը, որի վրա Գագարինը ամանորյա շնորհավորանքներ է գրել խորհրդային նավաստիներին, նաև 11 բացառիկ սև-սպիտակ լուսանկար, որոնք արվել են տիեզերագնացի տանը նրա զոհվելուց երեք օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի