ՊԵԿ նախագահ. «Գազպրոմ Արմենիայում» ստուգումը կասեցված է
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բիզնեսները գտնվում են ընդհանուր հարկման դաշտում, ստուգումներ են իրականացվել, լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել, սահմանված կարգով գանձվել են։ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Հարցին, թե ՊԵԿ-ն այսօր ի՞նչ հնչեղ անուններ ունեցող ընկերություններում է ստուգումներ անում, Դ. Անանյանն ասաց, որ բազմաթիվ են, հանձնարարականները, որոնք հրապարակված են, գերազանցում են շուրջ 600-700-ը, տարեկան ստուգումների պլանը 1190 կազմակերպություն է։
Հնչեղ անուններից նա հիշեց «Գազպրոմ Արմենիայում» ստուգումները։
«Այս պահին «Գազպրոմ Արմենիայում» ստուգումը կասեցված է, հավելյալ տեղեկատվության հավաքագրման խնդիր կա։ Կասեցումը ժամանականավոր գործընթաց է, որին հաջորդելու են ստուգումները»,- ասաց Դ. Անանյանը։
Օգտատերերը հետաքրքրվեցին, թե նրա աշխատանքից դժգոհությունները մեծ են, արդյո՞ք չի ցանկանում աշխատանքից ազատվել՝ դատելով հանրային տրամադրությունից, ՊԵԿ նախագահն ասաց, որ ավելի կոմֆորտ է զգում, երբ կա քննադատություն։ Նա նշեց, որ չի ցանկանում հրաժարական տալ։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագինը պետք չէ կապել «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ ստուգումների հետ. Դավիթ Անանյան
- ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է դրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը. Հրանտ Թադևոսյան
- ‹‹Գազպրոմ Արմենիա››-ն հերքում է ՊԵԿ-ին
- ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի