«Եվրատեսիլի» կազմկոմիտեն սպառնում է Ուկրաինային
«Եվրատեսիլի» կազմակերպիչները զգուշացրել են Ուկրաինային չքաղաքականացնել երաժշտական մրցույթը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, մրցույթի պրոդյուսեր Իոն Օլա Սանդը ասել է, որ կազմկոմիտեն ստացել է բազմաթիվ նամակներ Maruv երգչուհու վրա ճնշումների մասին, որին քննադատել են Ռուսաստանում համերգների համար։
«Դա միգուցե խնդիր է Ուկրաինայի և ուկրաինական պատվիրակների համար»,- ասել է նա։ Պրոդյուսերը հիշեցրել է, որ «Եվրատեսիլը» քաղաքական մրցույթ չէ. «Մենք գնահատում ենք ձայնը, երաժշտությունը, այլ ոչ թե արտիստների գաղափարը սցենարից դուրս»։
Իոն Օլա Սանդի խոսքով, Maruv-ի շուրջ իրավիճակը այժմ «քննարկում են գործընկերների հետ»։
Նշենք, որ Ուկրաինայում «Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլն անցած երգչուհի Mаruv-ին արգելել են հյուրախաղերի գնալ Ռուսաստան։ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը երգչուհուն պայմանագիր է փոխանցել, որի մեջ Ռուսաստանում հյուրախաղերով հանդես գալն արգելող կետ կա։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Կիևը վերջնագիր է ներկայացրել «Եվրատեսիլի» ազգային ընտրությունը հաղթած երգչուհուն
- Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
- Եվրատեսիլում Ուկրաինային կարող է ներկայացնել ռուս Յուլիա Յուրինան
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլի» վիճակահանությունը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին