Էլիբեգովա. Փետրվարի 26-ը լավ ինդիկատոր է, թե ինչպես է իրականում Ադրբեջանը հասարակությանը պատրաստում խաղաղության
Փետրվարի 26-ը՝ Խոջալուի իրադարձությունների տարելիցի օրը լավ ինդիկատոր կարող էր լինել, թե ինչպես է իրականում Ադրբեջանը փորձում ինչ-որ բան փոխել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Վերջին օրերին հատկապես նա ուսումնասիրել է ադրբեջանական լրատվամիջոցները, եկել եզրահանգման, որ իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու խոստում տված երկրում հակահայկական ակտիվ քարոզչություն է իրականացվում։
«Նրաք հայտարարում են խաղաղության պատրաստվելու մասին, սակայն դրա հետ մեկտեղ սրում են հակահայկական ատելությունն իրենց հասարակության մեջ։ Այսինքն, ակնհայտ երևում է, որ այդ օրակարգը կեղծ է»,-ասաց փորձագետը։
Թե Ադրբեջանում, թե այլ երկրներում հակահայկական միջոցառումները տեղի են ունենում նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ տարիներին, հակահայկական տրամադրություններ են առաջացնում նաև պաշտոնատար ու այլ անձանց հայտարարությունները, որոնք հաճախ պարունակում են ապատեղեկատվություն, վիրավորանքներ ու ատելություն։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատելու տարիներին, նաև դրանից հետո Էլիբեգովան իր գործընկերների հետ ձեռնամուխ է եղել Խոջալուի դեպքերի վերաբերյալ ճշմարտության տարածմանը, այդ նպատակով նաև ուղեցույց են պատրաստել, բացահայտել ու հրապարակել ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկությունները։
«Վերջին տարիների ընթացքում փաստերի մեծ բազա է հավաքվել, գործիքակազմն ամբողջությամբ պատրաստ է, կան ֆիլմեր, հատուկ կայք՝ Xocali.net , դրանք ընդամենը պետք է ճիշտ հասցնել մեր հանրությանը, ադրբեջանական ու միջազգային հանրությանը։ Առաջին հերթին դա պետք է արվի դիվանագիտական խողովակներով, որպեսզի տարբեր երկրներում կանխվեն ադրբեջանցիների կողմից ակտիվ քարոզչական գործողությունները, որոնք կարող են լինել բողոքի ակցիաների, տարբեր բանաձևերի ընդունման տեսքով։ Նախկինում կանխման դեպքեր եղել են, ուղղակի պետք է շատ աչալուրջ լինել ու շարունակել գործը»,-ասաց Էլիբեգովան։
Այս տարի էլ փորձագետների փոքրիկ խմբով ստեղծել են եռալեզու ուղեցույց, որտեղ հարց ու պատասխանի տեսքով ներկայացված են Խոջալու բնակավայրի, այնտեղ տեղի ունեցած դեպքերի, ադրբեջանական կեղծ քարոզչության, հումանիտար միջանցք բացելու մասին լուրերը միտումնավոր թաքցնելու վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բարձրաձայնել են այն հարցադրումները, որոնց ադրբեջանական կողմը խուսափում է պատասխանել։
«-Անկասկած, փետրվարի 25-ից 26-ի գիշերը տեղի է ունեցել ողբերգություն, որը խլել է մարդկային կյանքեր
- Այդ ողբերգությունը չի կարող մնալ անպատիժ
- Դրա համար պիտի պատասխան տան իրական մեղավորները, այլ ոչ թե նրանք, որոնց նշանակել են մեղավոր կամ ուզում են տեսնել մեղավորի կագավիճակում»,-ընդգծում են ուղեցույցի հեղինակները։
Փորձագետի խոսքով, այն նախատեսված է մասնագետների ու ոչ մասնագետների, լրագրողների ու քաղաքական գործիչների համար, ովքեր թեմայի հետ երբևէ առնչվում են։
Թե ինչ է արվում պետական մակարդակով ադրբեջանական քարոզչության դեմն առնելու, հնարավոր ակցիաները կանխելու համար, Էլիբեգովան ասաց՝ չգիտի, արդյունքն էլ չի տեսել, բայց այս օրերին փորձագետ ընկերների հետ ինքն անում է հնարավորինը՝ խնդիրը ճիշտ ներկայացնելու համար։
Այստեղ ներկայացված են ադրբեջանական քարոզչամեքենայի պաշտոնական տարբերակների անհամապատասխանությունները։
Հարակից հրապարակումներ`
- Մութալիբովը պատճառ ուներ հերքելու իր նախկին հարցազրույցը Խոջալուի մասին
- Ռուս լրագրողը չի հաստատել Խոջալուի փախստական կնոջ վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքը
- Չնայած պատերազմական իրավիճակին` հայերը բարյացակամ էին վերաբերվում Խոջալուի բնակիչներին. Ռուս լրագրող
- Հետազոտություն. Բաքվի քարոզչության կեղծարարությունների մերկացումն ու Խոջալուի դեպքերի իրական մեղավորները
- «Խաղարկելով «Խոջալուի» քարտը, Բաքուն միջազգային հանրության ուշադրությունը շեղում է Սումգայիթի ցեղասպանությունից»
- Արտակ Զաքարյանը արտասահմանցի գործընկերներին Խոջալուի սադրանքի վերաբերյալ նամակ է հղել
- ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է Խոջալույի դեպքերի վերաբերյալ բանաձևը
- Չեխիայի արտգործնախարարը «Խոջալուի» մասին. Պատերազմում նման բաներ տեղի ունենում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան