Թերեզա Մեյը հայտնվել է Բրյուսելի ու Բրիտանիայի պառլամենտի միջև
Մեծ Բրիտանիայի պառլամենտում Եվրամիության հետ Բրեքսիթի վերաբերյալ երկրորդ քվեարկությունը տեղի կունենա մարտի 12-ին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Խորհրդարանը պահանջում է, որ Բրեքսիթի համաձայնագրում, որը հաստատվել է նոյեմբերին, փոփոխություններ արվեն, որոնք կբացառեն Իռլանդիայում սահմանի հայտնվելը։
Թերեզա Մեյը հայտնել է, որ իր թիմը կվերադառնա Բրյուսել հաջորդ շաբաթ ու կաշխատեն սահմանային հարցի ուղղությամբ։
Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը հայտարարում է, որ Թերեզա Մեյը հետաձգում է Բրեքսիթի քվեարկությունը, որպեսզի պատգամավորներին ստիպի ընտրություն կատարել Բրյուսելի հետ իր համաձայնագրի ու առանց համաձայնագրի Բրեքսիթի միջև։
Միևնույն ժամանակ Բրյուսելում, չնայած Մեյի ու նրա կառավարության պնդումներին, համաձայն չեն ինչ-որ փոփոխություններ կատարել փաստաթղթում։
Մարտի 21-22-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում պետք է նաև ընդունվի համատեղ քաղաքական հայտարարություն, որը հնարավորություն կտա լուծում գտնել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի սահմանային խնդրին։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Տուսկ․ Դժոխքում հատուկ տեղ նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեքսիթին
- «Բրեքսիթ». Եվրոպան արձագանքում է Բրիտանիայի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու գործարքի մերժմանը
- Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը
- Թերեզա Մեյը չեղարկել է Բրեքսիթի քվեարկությունն ու հանդիպում է ԵՄ ղեկավարների հետ
- Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրը շարունակում է վտանգել Բրեքսիթին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան