Սաուդյան Արաբիան իր պատմության մեջ առաջին անգամ կին դեսպան է նշանակել
Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կինը զբաղեցրել է բարձր դիվանագիտական պաշտոն։ Արքայադուստր Ռիմա բինտ Բանդարը նշանակվել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Այսպիսի ընտրությունը պատահական չի արվել. Ռիմա բինտ Բանդարը արքայազն Բանդարի դուստրն է, որը գլխավորել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունը ավելի քան 20 տարի՝ մինչև 2005թ.-ը։
Արքայադուստր դեսպանը բարձրագույն կրթություն է ստացել ԱՄՆ-ում, հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով ու անգամ ընդգրկվել է արաբական աշխարհում ամենաազդեցիկ կանանց ցանկում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի