Սուլշերն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերն Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել: Նորվեգացի մասնագետի գլխավորությամբ մանկունյանցիները 10 խաղում վաստակել են 26 միավոր:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում դեռևս ոչ մի պարտություն չի կրել` 8 հանդիպում ավարտել է հաղթանակով, 2 խաղում գրանցել ոչ-ոքի արդյունք: Սուլշերը գերազանցել է Գուս Հիդինգի ռեկորդը, ով «Չելսիի» ղեկին անցկացրած առաջին 10 խաղում վաստակել էր 25 միավոր:
Հիշեցնենք, որ նորվեգացին «կարմիր սատանաներին» գլխավորում է նախորդ տարվա դեկտեմբեր ամսից` Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո: Սուլշերը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի