ՎՏԲ-Հայաստան Բանկը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում: Ֆորումի կազմակերպիչ են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը: Ֆորումին մասնակցել են Հայաստանի և աշխարհի երկրների խոշոր գործարարներ և ներդրողներ: Մասնակից երկրները` Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկեցին Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները:
Բիզնես ֆորումը սկսվել է Լոռու մարզի արտադրողների էքսպո-ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես գլխավոր հովանավոր, նույպես առանձին տաղավարով ցուցադրեց իր պրոդուկները ու ծառայությունները: Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները, ուսումնասիրելով ընկերությունների առաջարկած բոլոր ապրանքները, հետևել են ֆորումին, որտեղ քննարկվել են Լոռու մարզի ներդրումների հետ կապված ակտուալ և կարևոր հարցեր:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը. «ՎՏԲ-Հայաստան Բանկը կարող է իրավամբ կոչվել «ազգային բանկ»։ Հայաստանում մենք ներկայացված ենք 70 մասնաճյուղերով, որոնցից 5-ն այստեղ են` Լոռու մարզում, և մենք մտադիր ենք առաջիկայում բացել վեցերորդը: Ցանկանում ենք, որ այս ֆորումը ապագայում հզոր տնտեսական խթան ծառայի նոր բիզնեսների զարգացման, տնտեսական նոր ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 10-ամյակի լավագույն գործընկերը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուտքն ազատ է» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտերի հետ համատեղ իրականացնում է ձեր երազանքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին