Տիգրան Կիրակոսյանը` բրոնզե մեդալակիր
2017 թ. սամբոյի աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը Մինսկում ավարտված մարզաձևի Բելառուսի Բաց առաջնությունում դարձել է երրորդ մրցանակակիր: Հայ սամբիստը 57 կգ քաշային կարգում, 19 մարզիկների պայքարում, արժանացել է բրոնզե պարգևի:
Նշենք, որ մինսկյան ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են նաև Գրիգոր Մխիթարյանն ու Էդիկ Պետրոսյանը, սակայն վերջիններս անմասն են մնացել խաղարկվող մեդալներից: Հավելենք նաև, որ Բելառուսի բաց առաջնությունն աշխարհի գավաթի խաղարկության փուլ է համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան