Քաղաքական 13:25 25/02/2019 Հայաստան

Մարտի 2-ի պետությունը

«Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։

Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է, սա ողբերգություն է։ Մենք ունենք երկու ճանապարհ. կամ դարձնել այն փոխադարձ, բազմակողմ ատելության, թշնամանքի և անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կամ՝ գնալ ներհասարակական դժվար, գուցե շա՛տ դժվար խոսակցության, ու պետության համար բացել մարտի 2-ի էջը։ Շատ կարևոր է, որ հիմա՝ այս փուլում, մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պնդեն երկրորդ տարբերակի կարևորությունը։ Սա՛ է քաղաքացիական կեցվածքը։ Մյուսը հեշտ է՝ թաքնվել իշխանական ու սոցցանցային այսօրվա տրենդի հետևում ու պահանջել սրան կամ նրան բռնել։ Սա այսօր նույնքան հեշտ է, որքան ժամանակին հեշտ էր բարձրաձայն կամ լուռ պահանջել, ասենք, Ն. Փաշինյանի հետապնդումը և կալանքը (խոսքը միայն իշխանության մեջ գտնվողների մասին չէ)։

Ի՞նչ է նշանակում դժվար, բաց խոսակցության ճանապարհը։ Դրանք մի խումբ հարցեր են և տեսակետեր, որոնք պետք է հնչեցվեն, ու որոնք կարող են դուր չգալ տարբեր շրջանակների՝ հներին, ավելի հներին, ամենահներին ու նորերին։

Մարտի 1-ի խորքային պատճառները
1. Ի վերջո պետք է ընդունենք, որ ներքաղաքական այլասերումների հիմքը երկրում ընտրական մեխանիզմների այլասերումն է։ Պետության առաջին տարիներից՝ 1995-96թթ. հետընտրական զարգացումներով մեկնարկած, 25 տարի շարունակվող՝ ընտրական համակարգերի հանդեպ տոտալ անվստահությունը և հարյուր հազարավոր քաղաքացիներով ընտրակեղծարարությանը տարիներ շարունակ մասնակցելը երկրում արմատավորել է ստի գերակայությունը։ Չափազանց մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են ինքնակամ կամ պարտադրված մասնակցել կեղծիքներին։ Ժողովուրդներն ունենում են ամոթալի էջեր, բայց միայն խիզախորեն դրանց մասին խոսելով է հնարավոր առաջընթաց։ Մեծ ստից սկսվում է պառակտում, անհանդուրժողականություն, թշնամանք։ Ընտրական մեխանիզմների այլասերումը բնականորեն բերեց քաղաքական դաշտի խեղման։ Որպես հետևանք՝ հասարակությունը դադարեց հասունանալ, զարգանալ իր բնական ձևով, ընտրական համակարգի խեղումը խեղեց ողջ հասարակությունը, ինչի հետևանքները մենք այսօր բացահայտում ենք բոլոր ոլորտներում։ Ուրեմն լուծենք այդ հարցը։ Մեկընդմիշտ՝ օրենքներով, տեխնիկական միջոցներով ամրացնենք ընտրական մեխանիզմները, որպեսզի սկսվի հասարակության առողջացումը։ Սա կլինի ամենաիրական հեղափոխությունը։ Չի հասկացվում, թե ինչու դա դեռևս չի արվում։

2. Հաջորդ խորքային խնդիրը հասարակության տարբեր շերտերի արհեստական մեկուսացումն է, աշխատանքի և ինքնադրսևորման անհնարինությունը։ Սա սկսվեց «եթե ՀՀՇ չես, ապա օտար ես» փուլից, 1998-ից դարձավ խաղի կանոն՝ արդեն այլ կուսակցական դերաբաշխմամբ, իսկ 2008-ից ընդհանրապես վերաճեց բոլոր համակարգերի գռեհիկ և տոտալ հհկ-ակացման։ Սրա արդյունքում հազարավոր գրագետ, ունակ մարդիկ դուրս էին մնում պետության կյանքին մասնակցելու, աշխատելու և ինքնադրսևորվելու պրոցեսից։ Նրանց մնում էր երկու ճանապարհ՝ արտագաղթել կամ տարիներով լցվել չարությամբ ու սպասել վրեժի հնարավորությանը։ Մի անգամ դա պայթեց 2008-ին, մյուս անգամ՝ 2018-ին։ Չհասկանալ սա՝ նշանակում է գնալ նույն ճանապարհով ու քայլ առ քայլ գեներացնել հաջորդ պայթյունը։ Սա է պատասխանն այն հարցի, թե որտեղի՞ց այդքան մարդկային և էմոցիոնալ ռեսուրս՝ ագրեսիվ պայթյունների համար։ 10-ական տարվա ցիկլերով մարդիկ չեն ունեցել ինքնառեալիզացիայի և աշխատանքի պարզ հնարավորություն։ Արվե՞լ է արդյոք հետևություն, չկա՞ արդյոք հիմա նույն տենդենցը։ Արդյո՞ք հիմա նորից չեն փակվում պետական, հանրային համակարգերը՝ նոր իշխող ուժի տիրույթում։

3. Մյուս՝ չափազանց կարևոր գործոնը երկրի սակավ ռեսուրսների կենտրոնացումն է մերձիշխանական շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ իշխանությունից դուրս փող չկա, ու եթե դու իշխանություն չես, ուրեմն չես կարող գործել, ստեղծել, աշխատել, բիզնես անել, բեմադրել, ձայնագրել և այլն։ Փողի աղբյուրները քիչ են՝ Հայաստանում նույն մի քանի խոշոր հիմնարկներն են ու սփյուռքի նույն մի քանի դոնորները։ Վերջապես պիտի հրաժարվենք սակավ ռեսուրսների գերկենտրոնացումից ու ստեղծենք մեխանիզմներ, որ դրանք բաշխվեն ավելի լայն շերտերի միջև։ Դա կլինի իսկական հեղափոխություն։ Արդյո՞ք հիմա չի կրկնվում նույն սխալը։

Մարտի 1-ի հերթական մեղավորները

Ողբերգությունից անմիջապես հետո սկսվեց մեղավորների անձնավորված փնտրտուքը։ Սա ժանրի տրամաբանությունն է։ Եվ նույն ժանրի տրամաբանությունն է նաև՝ մեղավորներին հարմարեցնել պահի քաղաքական կոնյունկտուրային։

Մարտի 1- ից անմիջապես հետո իշխանությունը դեպքերի «հիմնական մեղավոր» նշանակեց Նիկոլ Փաշինյանին։ Դա իհարկե ճշմարտություն չէր, սակայն պահի կոնյունկտուրան և շատերի շահերը համընկել էին։ Իշխանությունը չէր կարող ինքն իրեն մեղավոր հռչակել՝ այնպես, ինչպես չէր կարող (կամ չէր ուզում) մեղավոր հռչակել ընդդիմության առաջնորդին։ Նախ՝ դա չէր ընկալվի արտաքին աշխարհում, և մյուս կողմից՝ անհրաժեշտ էր մեկը, որի հետ պետք էր բանակցել, երկխոսել՝ մթնոլորտի հանդարտեցման և այլ հարցերի շուրջ։ Բայց մեղավորի հաստիքը թափուր մնալ չէր կարող։ Հենց այդ պատճառով առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը «նշանակվեց» հիմնական մեղավոր։ Գրեթե կոնսենսուսով։

Որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրան փոխվեց, պետք եղավ նոր մեղավոր, առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և աստիճանաբար հրապարակն ու ընդդիմության նոր  թևերը մեղավոր «նշանակեցին» Սերժ Սարգսյանին (տես՝ տարբեր տարիների մարտի 1-ի հանրահավաքների շեշտադրումների նկատելի փոփոխությունները)։   Սա իհարկե, նույնպես ճիշտ չէր, պարզապես տվյալ պահի քաղաքական շահերն այդպես էին պահանջում։ Հետո անցավ ժամանակ, հանդարտվեցին ընտրական կրքերը, և մի անտեսանելի ձեռք կարողացավ գտնել այդ պահից գրեթե բոլոր կողմերին բավարարող տարբերակ՝ ամեն ինչ բարդել միայն Ռ. Քոչարյանի վրա, մանավանդ որ վերջինս դուրս էր քաղաքական պրոցեսներից և չուներ ու չէր ստեղծում հակազդման մեխանիզմներ։ Սա սողացող պրոցես էր, արվում էր դանդաղ, գրագետ, ամենակարևորը՝ բոլորին ձեռք էր տալիս։

2018-ին անհրաժեշտ եղավ նոր մեղավորի լեգիտիմացում։ Եվ, վերջին տարիներին ձևավորված հանրային կարծիքի ֆոնին, նոր իշխանությունը, տարբեր շրջանակների հետ շահերի ակնհայտ համընկնումով, միակ  մեղավոր նշանակեց Ռ. Քոչարյանին, ինչը դարձյալ ճիշտ չէ։ Ֆոնային մեղավորությունը դրվեց բանակի և հրամկազմի վրա, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Բայց դա է պահանջում այսօրվա քաղաքական կոնյունկտուրան։
Մեղավորների փնտրտուքի տասնամյա պատմությունը հուշում է, որ այն  պահից, երբ կփոխվի իրավիճակը և կձևավովի նոր քաղաքական կոնյունկտուրա, ամենայն հավանականությամբ կա՛մ կլինի դարձ ի շրջանս յուր, կա՛մ «կնշանակվի» նոր մեղավոր։ Արդյո՞ք սա ենք մենք ուզում։ Արդյո՞ք սա է մարտի մեկի լուծման միակ բանալին։

Համաժողովրդական պահանջի միֆերը

Ցանկացած իշխանություն իր քայլերը սովորաբար արդարացնում է ժողովրդի պահանջով։ Իրականում ժողովրդական պահանջի ցուցիչները  շատ անցողիկ են և ամուր հիմք չեն։ Եթե մենք պետք է մարտի 1-ի մասին բաց խոսենք, ապա պետք է քաջություն ունենանք՝ վերհիշելու մի քանի փաստ։

Մարտի 1-ից ընդամենը մեկ տարի անց՝ 2009-ին, Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը՝ նոմինալ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պարտվում է հայտնի Գագիկ Բեգլարյանին։ Ձայների պատկառելի տարբերությամբ։ Սա նոնսենս էր։ Երևանի, համայն հայության մայրաքաղաքի բնակիչները մարտի 1-ի ողբերգությունից ընդամենը մեկ տարի անց, երբ թարմ էին բոլոր վերքերը և բանտերը լիքն էին, չի արտահայտում իր վերաբերմունքը։ Չի արտահայտում իր վիշտը, իր անհամաձայնությունը։ Կասեք՝ կեղծել են, գործել է պետական մեքենան։ Իհարկե։ Բայց համընդհանուր ընդվզման, համընդհանուր կոնսոլիդացնող գաղափարի պարագայում ոչ մի կեղծիքի մեքենա չի կարող աշխատել։ Այստեղ մտածելու շատ բան կա։

Մարտի 1-ից քիչ անց՝ 2010-ին, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Երևանի ընտրատարածքներից մեկում պարտվում է Գեղամյանի կուսակցությունից պեղված ինչ-որ մեկին։ Ստանում է ընդամենը 4650 ձայն։ Սա այն դեպքում, երբ Երևանի բոլոր պրոգրեսիվ շրջանակները հատ-հատ հեռու մոտիկ ծանոթ, բարեկամ, ընկեր էին ման գալիս, որ ուղղորդեն՝ անազատության մեջ գտնվող Նիկոլի օգտին քվեարկելու։ Կասեք՝ գործի էր դրվել պետական համակարգը, ուժայիններին, գողականը և այլն։ Իհարկե, գործի էր դրվել, բայց ուրեմն ո՞ւր մնացին պատվախնդրությունը, համընդհանուր ընդվզումը, կոնսոլիդացված աջակցությունն իրենց հերոսին և այլն։

Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում, որովհետև շատ վտանգավոր է՝ ներշնչվել և շարժվել համոզմամբ, թե ժողովուրդն այդպես է ուզում, այդպես է պահանջում, սա համաժողովրդական պատվեր է և այլն։ Դա ծուղակ է։ Ժողովուրդն այսօր պահանջում է սա, վաղը՝ լրիվ հակառակը։

Հարցի ընթացիկ վիճակը

Նոր իշխանությունը գնում է անվերջանալի դատական պրոցեսի ճանապարհով։ Ի՞նչ է սա ենթադրում։ Ենթադրում է, մի կողմից, մեղադրողի՝ իշխանության, կոնսոլիդացված ջանքերը՝ ներգրավելով ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգն իր տարբեր բաղադրիչներով (համակարգ, որը ժամանակին դատում էր իրենց), և մյուս կողմից՝ համարժեք պաշտպանություն՝ հնարավոր բոլոր գործիքների կիրառմամբ։ Հարձակում և պաշտպանություն։ Հանրային արբիտրաժի, հասարակությանը հուզող խորքային խնդիրների վերհանման ու դրանց լուծումների որոնման, մթնոլորտի առողջացման, այդպիսով՝ հարցի իրական «տիրոջ» ներգրավման մասին նման պարագայում խոսք չի կարող լինել։ «Այսօր դու ինձ, վաղը ես քեզ» փակ շրջանի հերթական արարն է սա, որտեղ տեղ չկա իրական հանրային երկխոսության համար, որտեղ չկա երրորդ ուժը՝ որպես անաչառ արբիտր։ Երրորդ կողմի ձևավորումը Հայաստանը հերթական անձնավորված փակուղուց հանելու միակ ձևն է։ Երրորդ կողմի, այն է՝ գիտակից, պահանջատեր հասարակության ձևավորումը այսօր հրամայական է։ Սա ենթադրում է նոր հայացք, նոր տեսակետ, նոր հարցադրումներ բոլոր կարևոր խնդիրներին, այդ թվում՝ մարտի 1-ին։ Ինչքան ինտենսիվ ձևավորվի երրորդ կողմը, այնքան արագ դուրս կգանք անձնական վրեժի, երկրի խնդիրների մասին պարզունակ պատկերացումների ու հնին վերադարձի շրջապտույտից։

Նորից՝ ամենակարևորի մասին

Մարտի 1-ը ունի լուծման երկու կարևորագույն ուղղություն. նախ՝ հարգանք և խոնարհում զոհերի ընտանիքներին, փոխհատուցում, հասարակական համերաշխության օրվա հռչակում։
Մյուս ուղղությունը պետք է փնտրել  քաղաքական և հանրային դաշտում։ Պետք է տեսնել այդ իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է շարժվել որևէ հետագա Մարտի մեկ ի սկզբանե բացառելու ուղղությամբ՝ փոխելով երկիրը, ընտրական համակարգը, հասարակություն-պետություն կապի տրամաբանությունն այնպե՛ս, որ այլևս տեղի չունենա բացասական լիցքերի նման վտանգավոր կուտակում։

Պետք է դադարել՝ հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահել, սնել դեստրուկտիվ մթնոլորտով. պետք է թույլ տալ, որ հասարակությունը սկսի վերջապես իր բնականոն կյանքը։ Արդարության պահանջի իրացումը պետք է վերջապես սկսի իրականացվել ազատ ընտրությունների, իրավունքի ինստիտուտի, հանրային մասնակցելիության կայացման միջոցով։ Էմոցիաների աճուրդի փուլը մի պահից պիտի ավարտվի։ Միայն այդպես մենք կստեղծենք այլևս երբեք նման ողբերգություն չունենալու մեխանիզմներ, միայն այդպես կզարգանա հասարակությունը, և միայն այդպես կբացվի մարտի 2-ի էջը պետության համար։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}