Զինված ուղևորը փորձել է ինքնաթիռ առևանգել
Զինված ուղևորը, որը փորձել էր առևանգել ինքնաթիռը Բանգլադեշի Չիտտագոնգ քաղաքի միջազգային օդանավակայանում, սպանվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, չարագործին առաջարկել են հանձնվել, սակայն նա կրակ է բացել ինքնաթիռը շրջապատած ուժայինների ուղղությամբ։ Բանգլադեշցին վիրավորվել է պատասխան կրակից և մահացել հիվանդանոցի ճանապարհին։
Տեղի քաղավիացիայի ներկայացուցիչը չի բացառել, որ զոհվածը կարող էր հոգեպես անհավասարակշիռ լինել։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի