Հայ ձյուդոիստները՝ առանց մեդալների
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվել է ձյուդոյի «Մեծ սաղավարտ» անվանումով հեղինակավոր մրցաշար: Մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ /:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են. «Նրանք մարտական տրամադրությամբ ելան ասպարեզ / Ֆերդինանդը նույնիսկ հաղթեց առաջին գոտեմարտում/: Բայց մեր երկյակը ձախողվեց և անմասն մնաց խաղարկված պարգևներից:
Տղաներն այսօր կվերադառնան հայրենիք, կմիանան թիմակիցներին և կնախապատրաստվեն Եկատերինբուրգում մարտի 17-ին մեկնարկող «Մեծ սաղավարտի» հերթական վարկանիշային մրցաշարին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան