Թատերականի ուսանողը դիմում է վարչապետին ու ԿԳ նախարարությանը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից մեկն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացնում է, որ ստիպված է 165 հազար դրամի փոխարեն վճարել 400 հազար դրամ իմ ուսման երկրորդ կիսամյակի համար:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Դուք սահմանել եք օրենք, որով ես պարտավորված եմ 165.000 դրամի փոխարեն վճարել 400.000 դրամ իմ ուսման երկրորդ կիսամյակի համար:
Ես 60.000 դրամ հարկ եմ վճարում` հերիք չի՞ դա ինձ ստորացնելու համար որպես անհատ, երիտասարդ, անձ ու էս երկրի ցավոք քաղաքացի:
Ու ես միակը չեմ, որ էսօր սրա մասին իմացավ: Զանգահարում եմ նախարարություն հարցերս տալիս եմ ինձ պատասխանում են «հա դե ինչ անենք մենք»: Վարկ վերցնեմ՞, որ մուծեմ անկապ տեղը նոր օրենքով սահմանված 400.000 դրամը հա՞: Ոսկեղեն դնեմ լոմբարդ ու ճղվելով փակեմ:
Ինձ ինստիտուտը խորհուրդ ա տալիս դիմեմ օլիգարխ բարեգործի, որ իմ փոխարեն վճարի վարձերս: Էդքան խղճուկ ա՞ էս երկրի կրթական համակարգը, որ անհատը պիտի փող ուզի ուրիշից:
Անցած տարի էլ դուք ինձ սարկաստիկ պատասխաններ տվեցիք ու մերժեցիք ընդառաջել: Ասեցի լավ, էս տարի սուս ու փուս գլուխս կախ կգնամ դիպլոմս կպաշտպանեմ, որ հիմա 400.000 դրամ ես չունենամ ու ստիպված դուրս մնամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից:
Ինչի՞ համար ա իմ վրա տարածվում ձեր օրենքը, եթե ես սովորել եմ ձեր «հեղափոխությունից» առաջ:
Ես ձեր պատճառով ուսումս կիսատ եմ թողնում, գործերս վերցնում եմ ու գնում! Միայն ձեր պատճառով ու ինձ ոչ մեկ չի ընդառաջելու հիմա: Ձեզ մեկա:
Անկեղծ եմ ասում նախկին ժամանակներում իմ հետ սենց բան չի եղել:՚
Հնարավորություն ապրելու չեք ստեղծում մարդկանց համար ու անգամ ուսում ստանալու չեք տրամադրում»: