Փաստաբան. Գերմանիայում Մայրապետյանը ևս մեկ վիրահատության կենթարկվի
ՄԻԵԴ որոշումից հետո Գերմանիա տեղափոխվելու հնարավորություն ստացած գործարար Սամվել Մայրապետյանը վիրահատվել է։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։
Panorama.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Կարեն Բատիկյանը հայտնեց, որ Մայրապետյանը դեռ բուժման երկար կուրս պետք է անցնի։
«Առաջին փուլում հեռացրել են իրեն խանգարող քարը, հաջորդ փուլում կհեռացնեն լեղապարկը, որպեսզի նորից քարեր չարտադրվեն օրգանիզմում։ Մեկ կամ միգուցե երկու վիրահատություն դեռ պետք է կատարվի։ Դրանից հետո վերականգնողական բուժում կանցնի, հետո կվերադառնա Հայաստան»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։
Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն էր ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացումն արձանագրվել էր դեռ կալանքից նրա ազատումից օրեր առաջ, երբ դատաբժշկական փորձաքննության շրջանակում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով Մայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
Չնայած Մայրապետյանի առողջության վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, Հատուկ քննչական ծառայությունը նրան Գերմանիա մեկնել թույլ տվեց միայն ՄԻԵԴ որոշումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր
- Մայրապետյանի փաստաբաններ. Դատախազության հայտարարությունը հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվություն է
- Դատախազություն. ՄԻԵԴ-ը չի արձանագրել Մայրապետյանի իրավունքների խախտում
- ՄԻԵԴ-ը հավանաբար ասել է՝ ապահովեք մարդու բուժման հնարավորությունը. Բաղդասարյանը՝ Մայրապետյանի գործի մասին
- ԱՆ. Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Մայրապետյանի վերաբերյալ որոշման պահանջները կատարելու համար
- Փաստաբաններն ահազանգում են. Հայաստանում վիրահատվելը կարող է հանգեցնել Մայրապետյանի մահվան
- ՀՔԾ-ն խեղաթյուրում է Սամվել Մայրապետյանի գործով իրականությունը. պաշտպանական խումբ
- Փաստաբաններ. Միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է
- Փաստաբաններ. Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
- Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով