Փորձագետները քննդատում են «Օսկարի» գլխավոր մրցանակակիր ֆիլմը
Կինոգետներն ու լրագրողները քննադատում են Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆիլմի համար։ 91-րդ մրցանակաբաշխության գլխավոր արձանիկը ստացել էր Փիթեր Ֆարելի «Կանաչ գիրքը»։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Los Angeles Times թերթի փորձագետները կարծում են, որ կինոակադեմիայի այս ընտրությունն 2005-ից հետո ամենավատն է, երբ «Օսկարը» տրվել էր Պոլ Հագգիսի «Բախում» ֆիլմին։ Լրագրողների կարծիքով, երկու ֆիլմն էլ ընտրել են միջռասայական փոխհարաբերությունների խնդիրը և «թողնում են հանդիսատեսին զայրացած ու հոգնատանջ»։
Կինոգետ Անդրեյ Դեմենտևը այս մրցանակն անվանել է «վերջին տասնամյակի ամենախղճալին»։
««Կանաչ գիրքը» ուսանողական աշխատանք է»,- ասել է կինոգետը։
Նրա կարծիքով, մրցանակաբաշխությունն առանց դիտելու էր պարզ էին հաղթողները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան