«Իրատես». Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն
«Իրատես» թերթը գրում է. «Բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միևնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսևորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը ևս պատասխանատու է:
Ի դեպ, Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի դիալիզի հետ կապված պատմությունը իսկական սիզիֆյան քար է դարձել նորօրյա իշխանությունների համար. գլորում են «վեր», սակայն այն կրկին «վար» է իջնում, ու եթե պարզվի, որ փաստերն օդից վերցված չեն, դա կլինի այս իշխանությունների առաջին կոռուպցիոն «ռիսկը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան