
Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու առանձնատունը
Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առանձնատունը։ Panorama.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին։
«Ոստիկանություն դիմել են փետրվարի 24-ին։ Դիմել է Կարեն Գրիգորյանի կինը։ Օգտվելով իրենց՝ տանը չլինելու հանգամանքից, Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող առանձնատան առաջին հարկի խոհանոցի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու և պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան, գողացել են տարբեր տեսակի առարկաներ»,- հայտնեցին ոստիկանությունից։
Նաև հավելեցին, որ դեպքի վայր են մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին