Մշակույթ 18:03 26/02/2019 Հայաստան

Նազենի Ղարիբյանը նոր «մշակույթ» է հնարել՝ փակել, կպցնել իրար, ոտնատակ տալ

«Չիմացության, տեղյակ չլինելու հետևանք է։ Համազգային թատրոնի պատմությանը և կենսագրությանը ծանոթ չեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանի այն հայտարարությունը, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի, ինստիտուտի ակտիվի հիման վրա, և թատրոնի ժանրային միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնադրված լինելն է։

Ա. Նավասարդյանի խոսքով, նրանք չեն հասկանում Համազգային թատրոնը, չգիտեն՝ երբ է ստեղծվել, ինչ միջոցներով, ինչ ուժերով։

«Բնավ չի ստեղծվել Սոս Սարսգյանի կուրսի հենքի վրա, ոչ Շահում Ղազարյանը, ոչ Մայիս Ղարագյուզյանը,  նրա ուսանողները չեն եղել։ Այդ տարիներին Սոս Սարգսյանը նույնիսկ կուրս չի ունեցել»,- նշեց նա։

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ծիծաղելի որակեց նաև այն հայտարարությունը, թե թատրոնը կուսակցական է։

«Թատրոնի պատմության ընթացքում որևէ կուսակցական պիես, կուսակցության մասին կամ կուսակցության  հրահանգով, քարոզող որևէ ներկայացում չի ստեղծվել։ Թող բերեն ու ապացուցեն, որ այս ներկայացումը դաշնակներն էին պատվիրել, ես էլ ասեմ՝ ներողություն։ Բայց նման բան չի եղել։
Եթե ձեռքները հասել է մեր թատրոնին, այսինքն 28 տարվա կենսագրությունը, այդ մարդու այդքան արածը... Նույն բանն է, որ Սոս Սարգսյանին Պանթեոնից հանեն ու տանեն թաղեն Շահումյանի գերեզմանոցում»,- ասաց Ա. Նավասարդյանը։

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից որոնք է առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Առաջարկել են լուծարել «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, որպես լուծարման հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

Ա. Նավասարդյանն ընդգծեց, որ իրենց թատրոնը որևէ կապ չունի ուսանողական թատրոնի հետ, գործառույթները տարբեր են, թեև գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում. «Այդ մարդիկ չեն եղել մեր թատրոնում,  տեղյակ չեն՝ կապ ունի, թե չունի։ Խաբար չեն, բեխաբար են»։

Նա ասաց, որ իրենց դժգոհությունն անպայման բարձրաձայնելու են, դիմելու են տարբեր մեթոդների։

«Միայն մեր թատրոնի հարցը չէ, նաև ոտնձգություն է հանդիսատեսի դեմ։ Մենք ունենք մեր հանդիսատեսը, մեր հանդիսատեսը սիրում է մեր թատրոնը։ Ժողովրդավարություն, ժողովրդավարություն ենք ասում, բայց սա հակաժողովրդավրական քայլ պետք է լինի, որովհետև Համազգային թատրոնի հանդիսատեսին զրկել Համազգային թատրոնից, ես կհամարեմ այդ ժողովրդի դեմ ոտնձգություն»,- ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի կինը՝  Նելլի Սարգսյանը, նախարարության այդ նախագծից, նախարարի պաշտոնակատարի հայտարարություններից անսահման վրդովված է։

«Ինչ նա նշանակվել է փոխնախարար, վերջին երկու ամիսների նախարարի պաշտոնակատար,  բազմաթիվ անգամ հրավիրել են ներկայացումների, պրեմիերաների, չի բարեհաճալ գալ։ Տեղյակ չէ թատրոնի գործունեությունից, երբ է հիմնադրվել։  1991 թվականին Հայաստանի համար ամենածանր ժամանակներին է հիմնվել, հիմնվել է ոչ միայն Սոս Սարգսյանով, այլ Շահում Ղազարյանով, Մայիս Ղարագյուզյանով, Կարեն Ջանիբեկյանով, Գայլա Նովոնցով, Նոնա Պետրոսյանով, Տիգրան Ներսիսյանով, Նելլի Խերանյանով, Աննա Էլբակյանով, Հրաչյա Գասպարյանով։ Խաղացել են ֆանտաստիկ ներկայացումներ, 1992-93 թվականերին որպես կայացած թատրոն քանի անգամ մեկնել են Արցախ, թոհուբոհի մեջ խաղացել են մեր ազատամարտիկների համար։  Դա էլ եղել է իր պայքարը, իր կռիվը, որ Հայաստանի համար ամենածանր ժամանակում բացվի թատրոն։ Մեր անկախության  տարիների միակ մշակութային կազմակերպությունն է»,-ասաց նա։

Տիկին Նելլին զայրացած է, որ առանց որևէ հիմնավորման, առանց որևէ նախազգուշացման, քննարկումների ցանկանում են թատրոնը լուծարել. «Եթե նախարար ես և ուզում ես որևէ բան փոխել, կարող ես անել ինչ-որ դիտումներ, ցանկություններ ներկայացնել, հետո սպասել, եթե չեն կարող անել, չեն անում, նոր որոշում կայացնել։ Ինչպե՞ս կարող է  լինել ուսանողական թատրոն։ Համազգային թատրոնում աշխատում են ժողովրդական արտիստներ, երիտասարդ ամենատաղանդավոր 5 դերասաններ են խաղում այնտեղ, որոնք ունեն «Արտավազդ» մրցանականեր։ Իզո՞ւր են տվել այդ մրցանակները։ Բեմադրություն ունեն ներկայացված նախագահի մրցանակի։ Ինչպե՞ս եք պատկերացնում վերցնեն ու միանգամից հայտարարեն, որ նպատակահարմար չէ, որովհետև նույնատիպ գործունեություն են ծավալում։ Եթե  չեք եղել, ինչպե՞ս կարող եք իմանալ ժանրային։ Ո՞նց կարող եք իմանալ ժանրային ոչ բավարար ուղղվածություն ունի։ Ի՞նչ ասելու բան է։ Թատրոնն ունի իր ձեռագիրը»։

Նա հիշեցրեց, որ երկու տարի թատրոնի տնօրենը, գեղարվեստական ղեկավարը Վիգեն Չալդրանյանն էր։
«Ինչ ասես թատրոնի գլխին խաղացին, մարդիկ լուռումունջ աշխատում էին մինչև կոկորդներին հասավ, որովհետև  ամբողջ երկու տարի Չալդրանյանը երկու ներկայացում էր փայփայում, այն էլ իր ներկայացումները՝ իրեն գովազդելու համար, թատրոնով չէր զբաղվում, առհասարակ։ Մարդիկ ընդվզեցին, ոտքի կանգնեցին, որովհետև տաղանդավոր երեխաներ են, ուզում են խաղել, ներկայացումներ անել,  առաջընթաց լինի։ Հիմա վերջապես կարգավորվել էր, միանգամից 4 պրեմիերա են անում, մեկը հանձնել են։ Ո՞նց ես վերցնում թատրոնը ներկայացում փակելու։ Ամոթ է, տիկին»։

Տիկին Նելլի կարծիքով, այստեղ խնդիրը վրեժխնդրություն է, քանի որ թատրոնի անձնակազմը չի ցանկացել անել նրա ասածը ու  որպես գեղարվեստական ղեկավար ընդունել Սուրեն Շահվերդյանին։

«Ոչինչ որպես անձ չունեմ Սուրեն Շահվերդյանի դեմ, չեմ էլ ճանաչում, գիտեմ հեռուստատեսությամբ ինչ-որ հաղորդումներ է անում։ Ոճ կա, էսթետիկա, ուղղվածությունը։ Եթե խոսում ես էսթետիկայից, ինչպե՞ս ես բերում մի մարդ, ով թռի-վռի հաղորդումներ է անում՝ ով, ինչ է կերել, ով ոնց է քնել, ինչ հագուստով է քնել, ուզում ես նշանակել գեղարվեստական ղեկավար մի թատրոնի, որը ղեկավարել է Սոս Սարգսյանը։ Թատրոնի ուղղվածությունը, առանձնահատկությունն է՝ ազգային, ժողովրդական։ Եթե այդքանը չեք տեսնում, չեք գնահատում, դա ձեր պրոբլեմն է»,- ասաց Նելլի Սարգսյանը։

Նա նույնպես ընդգծեց, որ անպայման բարձրաձայնելու է այս մասին, հիմա գնում է թատրոն։ 

«Այդպես նենգաբար ինչպե՞ս կարելի է վրեժխնդրություն անել՝ ախ, դուք իմ ասածը չեք անում, դրա համար ստացեք։ Այդպես չէ։ Եթե թատրոն փակելու խնդիր կա, կան այնքան թատրոններ, որոնք առաջնահերթ կարող էին փակվել։ Օրինակ Խորեոգրաֆիայի պետական թատրոնը, բայց քանի որ իր ծանոթն է ներկայացված նորանշանակ տնօրեն,  ասում է՝ ոչինչ երիտասարդ են, նշանակվեն, թող աշխատեն։ Իսկ այս դեպքում, ինչո՞ւ ոչ։ Չի կարելի, իրենց պատիվ չի բերում, ոչ մեր նախարարությանը, ոչ պետությանը։ Ժողովուրդը չի ների։

Մի մարդ ով 30 տարի նվիրվեց երկրին, ոչ մի տեղ չմեկնեց, ոչ մի վայրկյան Հայաստանից չբացակայեց, չնայած Մոսկվայի ցանկացած թատրոնում կարող էր խաղալ, բայց չարեց դա, որովհետև ուներ հայրենասիրություն, նվիրվածություն երկրին։ Այդպե՞ս է գնահատում այսօր մեր երկիրը դա։

Իր վրա մի քիչ շատ չի վերցրել. մի մարդ, ով դրսում հանգիստ ապրել էր այն ժամանակ, երբ թատրոն էր հիմնվում ցուրտ ու մութ տարիներին, մոմի լույսի տակ էին ներկայացում խաղում, այսօր գա ինչ-որ բաներ սովորեցնի՝  ժանրային սա չի, այն չի։ Դու ի՞նչ ես հասկանում։ Ուզում եմ նայել տիկնոջ երեսին ու ասել՝ եթե Սոս Սարգսյանն այսօր լիներ կենդանի, թատրոնի գլխին կանգնած, այդ բանը կանեի՞ր։  Հարց եմ ուզում տալ իրեն և մեր վարչապետին՝ կանեի՞ք դուք այդ բանը, թե ոչ, ձեզ թույլ կտայի՞ք այդ բանը։ Եթե մարդը չկա, նշանակում է  կարելի է ոտնատակ տալ՝ ոչ պատիվ, ոչ հիացում։ Խոսքեր չունեմ»,- ասաց Սոս Սարգսյանի կինը։ 

Առհասարակ, ինչ վերաբերում է մշակութային տարբեր ՊՈԱԿ-ներ իրար միացնելու, լուծարելու այդ քաղաքականությանը, Նելլի Սարսգյանի կարծիքով, դա նուրբ գործ է,  պետք է շատ մանրամասն ուսումնասիրել. «Ի՞նչ է նշանակում Խամաճիկների թատրոն փակել, որն ունի իր հանդիսատեսը, երկրապագուն։ Մարդիկ աշխատում են, գործում են։ Այդպես չի կարելի։ Դա նախագիծ չէ, նենգաբար պատրաստված ցուցակ է առանց զգուշացնելու այդ մարդկանց, որոնք աշխատում են։ Սխալ քայլ է։ Նա պետք է պատասխան տա դրա համար, պատասխան»։

Արման Նավասարդյանի խոսքով, սա նույնպես խոսում է այն մասին, որ չեն տիրապետում ոլորտին, չեն հասկանում։

«Չի կարող Կոմիտասի անվան լարային քառյակը միանա Կոմիտասի տուն-թանգարանին։ Իրար հետ ընդհանրապես կապ չունեն, այլ բան է։ Նազենի Ղարիբյանը մի առիթով ասել է, որ արվեստաբան է։ Ուզում եմ հասկանալ ի՞նչ արվեստի՝ կերպարվեստի, թատերարվեստի, թե առհասարակ։ Եթե արվեստաբան է, այս պրիմիտիվ բաները պետք է գիտակցի»,- ասաց Արման Նավասարդյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}