ՊՎԾ պաշտոնյանների ձերբակալության մասին ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն, արդեն մեկ օր է, լռում են
Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին արդեն մեկ օր լռում են թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե վերահսկողական ծառայությունը։ Քաղաքացիներին, լրատվամիջոցներին այդպես էլ պետական մարմինները չտեղեկացրին՝ թե ինչ է տեղի ունեցել, քանի մարդ է ձերբակալվել, ինչի համար են ձերբակալվել։
ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն օրվա ընթացքում անգամ հեռախոսազանգերին չպատասխանեց։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը կեսօրին Panorama.am-ին ասել էր՝ առաջիկայում պարզաբանում կտարածի ծառայության քննչական դեպարտամենտը։ Քիչ առաջ՝ աշխատանքային օրվա ավարտին Panorama.am-ը կրկին կապ հաստատեց Գալստյանի հետ։
«Ես էլ սպասում եմ, դեռ որևէ բան չկա։ Դժվարանում եմ ասել՝ այսօրվա ընթացքում կլինի, թե ոչ»,-ասաց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:
Ադյան եղբայրներից մեկը ՊՎԾ երկու տողանոց հաղորդագրությունից հետո գրեց, որ ինքը ձերբակալված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Ադյան. Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են
- Սանասարյանի ղեկավարած ծառայությունը խոսեց
- ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում պետական վերահսկողական ծառայությունում ձերբակալությունների լուրը
- «Իրատես». Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն
- Ուզում եմ ինձ ուշադիր նայեն,ես ձերբակալվողի նմա՞ն եմ. Սանասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան