Սա միայն մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել. Սիմիդյան
«Վերջնական որոշում չեն կայացրել՝ խմբակցության համար պարտադի՞ր է լինելու մասնակցությունը, թե՞ ազատ։ Աշխատանքային խումբ ձևավորվեց, որը կքննարկի առաջարկները»,- այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի երթին մասնակցելուն։
Նրա խոսքով՝ մասնակցության հետ կապված միգուցե հայտարարության տեքստ լինի։
Լրագրողների դիտարկմանը, թե «մարդ բերելու հրահանգ չկա՞, որ շատ մարդ մասնակցի երթին», նա պատասխանեց. «Դուք կարծում եք, որ մենք ֆրակցիայում նման բանե՞ր ենք քննարկում, մարդ բերելու հա՞րց ենք քննարկում: Բնականաբար, պետք է իրազեկենք, բայց ոչ մարդ բերենք»:
Հարցին, թե տեղեկություններ ունեն մյուս ուժերի մասնակցության վերաբերյալ, նա ասաց, որ տեղեկություններ չունի. «Սա միայն մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել։ Սա հիշատակի երթ է։ Իմ ունեցած տեղեկություններով միայն երթ է լինելու, ելույթներ նախատեսված չեն։ Իսկ վարչապետի հայտարարության վերաբերյալ այս պահին որևէ բան չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան