1in.am. Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրելու պլան կա
«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ եթե ազատ չարձակվեն 2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ապա ժողովուրդն ինքը կպահանջի ապստամբության իր իրավունքն ու ապստամբների ազատությունը։
Սեֆիլյանը նաև հայտարարել է, որ համբերության բաժակը լցվել է։ Ի՞նչ մեսիջ է պարունակում այս վերջնագիրը․ արդյո՞ք սա 2016 թվականի հուլիսի գործողությունների կամ համանման այլ գործողությունների սպառնալիք է, թե՞ սա պարզապես քաղաքացիական անհնազանդության դրսևորումների կոչ է «Առաջին լրատվական»-ի հարցին հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը պատասխանել է․ «Դե, որ սպառնալիք է, ակնհայտ է։ Թե ինչ տիպի գործողությունների սպառնալիք է, դա արդեն իրենց պետք է հարցնել։ Այստեղ քաղաքականապես ամենահետաքրքիր ու կարևոր հարցն այն է, թե ինչի է հենց հիմա այդ համբերության բաժակը լցվել»։
Ամբողջությամբ «Առաջին լրատվական»-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին