Բրիտանիայի ընդդիմությունն աջակցում է Բրեքսիթի հարցով երկրորդ հանրաքվեին
Մեծ Բրիտանիայի ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը պատրաստվում է հայտարարել պատգամավորներին, որ Լեյբորիստական կուսակցությունը կաջակցի Բրեքսիթի հարցով երկրորդ հանրաքվե կոչին: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Խորհրդարանը վաղը պետք է քննարկի և քվեարկի Բրեքսիթի մի քանի առաջարկների և փոփոխությունների շուրջ, այդ թվում, առնվազն մեկը, որը պահանջում է, որ ԵՄ-ից դուրս գալու գործարքը դրվի հանրային քվեարկության:
«Մենք հավատարիմ ենք նաև առաջ տանելու կամ աջակցելու հանրային քվեարկությանը՝ կանխելու համար Կոնսերվատորների վնասակար Բրեքսիթը, որը պարտադրվում է երկրին»,- այս մասին ասելու է Քորբինը՝ ըստ նրա գրասենյակի տրամադրած նյութերի։
Լեյբորիստները նաև ներկայացնում են այլընտրանքային պլան՝ ԵՄ-ից Բրեքսիթի համար ու առաջարկում կետեր, որոնք են ԵՄ-ի հետ մշտական և համապարփակ մաքսային միություն, միասնական շուկա, միասնականություն իրավունքների ու պաշտպանությունների հարցում, ԵՄ մարմինների ու ֆինանսավորման ծրագրերին մասնակցություն, ներառյալ շրջակա միջավայրի, կրթության ու արդյունաբերկան կարգավորման, ապագա անվտանգության միջոցառումների մանրամասների վերաբերյալ համաձայնագրեր, այդ թվում կալանքի ու կենսական տվյալների միասնական բազա։
Հարակից հրապարակումներ`
- Թերեզա Մեյը հայտնվել է Բրյուսելի ու Բրիտանիայի պառլամենտի միջև
- Դոնալդ Տուսկ․ Դժոխքում հատուկ տեղ նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեքսիթին
- Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը
- Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրը շարունակում է վտանգել Բրեքսիթին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան