Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են
Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմումից հետո՝ ուղղված նավթի արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ), որ սահմանափակեն միջոցները, որոնք ուղղված են նավթի գների բարձրացմանը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա ռու»-ն։
Այսպես, Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 1,32%-ով՝ հասնելով բարելի համար 66,33 դոլարի: Թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 1,36%-ով՝ կազմելով 56,49 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Ավելի վաղ Թրամփն իր դժգոհություն է հայտնել նավթի գների դեմ և ՕՊԵԿ-ին կոչ է արել «թուլանալ»։ Նա ընդգծել է, որ «աշխարհը խոցելի է» և հնարավոր չէ պահպանել գնանշումների նման ակտիվ աճը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան