armtimes.com. Այսինքն՝ Արշակ Կարապետյանը միայնա՞կ է «առերեսվել»
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը armtimes.com-ին հայտնել է, որ Քոչարյանը չի ցանկացել առերես հարցաքննվել ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ:
«Պարոն Քոչարյանը ցուցմունք չէր տվել եւ ասաց, որ եթե ես ցուցմունք չեմ տվել, իմ իրավունքը ապահովելու համար ինձ մի բերեք առերես հարցաքննության, եւ չգտնվեց այդ գործողության ժամանակ: Այդ գործողությանը գտնվել է միայն Արշակ Կարապետյանը եւ քննիչը. հիմա եթե այդ գործողության ժամանակ Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը կարելի է կոչել առերես հարցաքննություն, ես չգիտեմ էլի, ինչպե՞ս կարող է մարդը միայնակ առերեսվել, համենայնդեպս անունը դրել էին առերես հարցաքննություն, այդ մարդը նստել, միայնակ ինչ-որ բաներ է գրել, հետո քննիչը տակը ստորագրել է»,- մանրամասնեց Հայկ Ալումյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Արշակ Կարապետյանը միայնա՞կ է «առերեսվել», Ալումյանը պատասխանեց. «Արշակ Կարապետյանն առերեսվել է առանց իր հետ առերեսվողի, իր հետ մենակ նստել առերեսվել է: Մենք հումորով ենք վերաբերվում այդ կարգի գործողություններին, շատ սրտին մոտ չենք ընդունում»,- ասաց Ալումյանը:
Մանրամասները՝ armtimes.com
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին