Վատիկանի կարդինալ գանձապետը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ
Վատիկանի երրորդ ամենաազդեցիկ կարդինալ, գանձապետ, Ավստրալիայի ամենաավագ կաթոլիկ Ջորջ Փելը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեռական բռնություններ կատարելու մեջ՝ Մելբուրնում կայացած դատական քննության արդյունքում։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։
Հաղորդվում է, որ դատարանի վճիռը եղել է դեկտեմբերի 11-ին, սակայն այն փակ ընթացակարգով է եղել ու գաղտնի պահվել մինչ այժմ։
Փելը, որը լքում է Հռոմը որպես Վատիկանի գանձապետ, մեղավոր է ճանաչվել 16 տարեկանից փոքր երեխայի հետ կենակցելու, ինչպես նաև 4 մեղադրանքով՝ 16 տարեկանից փոքր երեխայի նկատմամբ անբարո գործողություններ կատարելու մեջ։
Հանցագործությունները տեղի են ունեցել 1996թ.-ի դեկտեմբերին ու 1997թ.-ի սկզբին՝ Սուրբ Պետրոսի տաճարում՝ ամիսներ անց, երբ Փելը ձեռնադրվեց, որ Մելբուռնի արքեպիսկոպոս։ Փելը հնարավոր է ձերբակալվի հաջորդ շաբաթ, քանի որ ազատ էր արձակվել գրավի դիմաց ու վերականգնվում էր ծնկի վիրահատությունից։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեռևս չի արձագանքել տեղի ունեցածին։ Փելի դատապարտումն ու ազատազրկումը շոկային ցնցում է կաթոլիկ աշխարհի համար։ Այս տեղեկությունը տարածվեց Վատիկանում նախօրեին սեռական բռնությունների թեմայով գագաթնաժողովի ավարտից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Մանկապիղծները սատանայի գործիքն են
- Մանկապիղծ քահանաների «զոհերը» հավաքվել են Վատիկանում
- Հռոմի պապը գագաթնաժողով է հրավիրել Վատիկանում՝ եկեղեցում սեռական բռնությունների հարցով
- Հռոմի պապը խոստովանել է, որ միանձնուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ են եղել