9 տարի՝ աշխարհի հայերի հետքերով. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիան գործակցության տասներկուամյա ժամանակահատվածում մի շարք ծրագրեր են իրականացրել: Դրանցից մեկի շնորհիվ ինը տարի շարունակ տպագրվել է ճանաչողական բնույթի գիրք՝ յուրօրինակ հանրագիտարան հանդիսանալով Հայաստանի ու արտերկրի ընթերցողների համար: Հային ու հայկականությանն առնչվող շարքի շրջանակում առ այսօր արդեն հրատարակվել է ինը հատոր: Գործընկերներն այդ գրքերի շնորհանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի՝ Հայ գրատպության առաջնեկներին նվիրված սրահում: Այսուհետև հավաքածուն իր պատվավոր տեղը կունենա Ազգային գրադարանում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ մշակութային արժեք ներկայացնող գրքերի ստեղծման աշխատանքները 2011 թվականից իրականացրել է Համահայկական աշխարհագրական ասոցիացիան: Առաջին 4 հատորում ներկայացված են աշխարհի հայկական հուշարձաններից 800-ը: Դրանք հայերի նախաձեռնությամբ ու հայերին նվիրված ՝արտերկրում առկա բոլոր հուշարձանները չեն, սակայն մեծ մասն են:
«Նպատակը, որի շուրջ գործակցել ենք տարիներ շարունակ, ոչ թե մյուսների նկատմամբ մեր ազգի առավելությունն ընդգծելն է, այլ ինքնաճանաչողությունն ու մեր մշակույթն աշխարհին հասանելի դարձրած հայորդիների գործը գնահատելը: Պիտի արձանագրեմ, որ մեր գործունեության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն թիմային աշխատանքով ու նվիրմամբ, այլև այս ինը հատորում տեղ գտած անվանի հայերից յուրաքանչյուրի անցած ճանապարհով: Ուզում եմ հավատալ, որ շարքը հաճույքով կընդունվի նաև գրադարանի այցելուների կողմից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերությունից հայտնում են, որ հինգերորդ և վեցերորդ հատորներում զետեղված տեղեկություններն առնչվում են աշխարհի հայ երաժիշտներին: Գործընկերների համատեղ ջանքերով հավաքագրված նյութերի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու արտերկրի անվանի հայ երաժիշտների գործունեությանը: Մարդիկ, ովքեր իրենց նվիրման շնորհիվ ոչ միայն իրենց ստեղծագործական ուղին են հարթել, այլև նպաստել են մեր երկրի հեղինակության բարձրացմանը:
Հաջողված գործընկերության արդյունքում հաջորդիվ տպագրվել է աշխարհի հայ նկարիչների մասին պատմող ևս երկու հատոր: Սկզբունքը մնացել է նույնը. ներկայացնել ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայերի ավանդը մշակույթի մեջ: 8-րդ գրքի տպագրությունը համընկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հոբելյանին և նվիրվել նրան:
2018 թվականին գործընկերներն անդրադարձել են հայ կինոգործիչներին: Այդ թվականին տպագրված հատորը՝ իններորդը, նվիրվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Դրանում ներկայացված է կինեմատոգրաֆի արվեստին տիրապետող՝ Հայաստանից դուրս ապրած և ապրող հայ կինոգործիչների գործունեությունը:
Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը խոսել է նախագծի գաղափարի, դրա կարևորության ու անհրաժեշտության, իրականացման գործընթացի, ինչպես նաև երկու կազմակերպությունների միջև համագործակցության մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի գործընկերությունը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները
- 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Կապուղին ժամանակավորապես չի գործում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային հոլովակը՝ սուրդոթարգմանությամբ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Այժմ արդեն 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց
- ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանի և Արցախի միջև ռոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին