«Հայկական ժամանակ». Ավելորդ շռայլություններն իսպաո վերացնելու դեպքում հնարավոր կլինի թոշակները բարձրացնել առավելագույնը մի 200-250 դրամով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, եւ ղա հաղթահարելու համար մարդիկ նախ եւ առաջ պիտի հավատան սեփական ուժերին, իրենք փոխվեն ու տնտեսական հեղափոխություն անեն, հասարակությունն այնքան կ միանշանակ չընդունեց:
Առաջին հերթին, հասկանալի է, ընդդիմադիր քարոզչամիջոցների շնորհիվ, որոնք դա ներկայացրեցին այսպես տեսեք, իշխանությունները որեւէ պատասխանատ- վություն չեն կրում ժողովրդի սոցիալական վիճակի համար ու «լվանում են ձեռքերը», թեեւ հեղափոխությունից առաջ մարդկանց բարեկեցության թռիչքաձեւ աճ էին խոստանում: Բայց խնդիրը միայն ընդդիմադիր քարոզչամիջոցների ազդեցությունը չէ։ Ի վերջո նրանք իրենց առջեւ իշխանությունների վարկանիշի իջեցնելու հստակ խնդիր են դրել ու «իրենց գործն են անում»: Խնդիրը նաեւ այն է, որ տասնամյակներ շարունակ մարդկանց գիտակցության մեջ արմատավորվել են իշխանությունների եւ ժողովրդի փոխհարաբերությունների վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներ, ու դրանք այնքան ամուր են նստած մարդկանց ուղեղներում, որ ընկալվում են որպես բացարձակ, անառարկելի ճշմարտություններ ու ամեն առիթով որպես մեղադրանք շպրտվում իշխանությունների երեսին:
Միայն մի քանի օրինակ բերենք: Տասնամյակներ շարունակ իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները սկսվել են «իշխանությունները պարտավոր են աշխատատեղեր ստեղծել» նախադասությամբ, ու մինչեւ հիմա դա ընկալվում է որպես անառարկելի ճշմարտություն: Իրականում իշխանությունները պարտավոր չեն աշխատատեղեր ստեղծել, իշխանությունները պարտավոր են բիզնեսի զարգացման նպաստավոր պայմաններ ստեղծել, ինչի շնորհիվ տնտեսությունը կընդլայնվի, ու երկրում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Տարբերություն էական է, որովհետեւ փաստորեն իշխանությունների (պետական համակարգի) գործառույթներն այլ են, ժողովրդի ակնկալիքներն իշխանություններից (պետական համակարգից)՝ բոլորովին այլ:
Տեսականորեն իշխանություններն, իհարկե, կարող են աշխատատեղեր բացել: Օրինակ կարող են ստեղծել կծու բիբարի գիտահետազոտական ինստիտուտ կամ Մասիս սարի տեսարանի ՊՈԱԿ ու հազարավոր մարդկանց աշխատանքի ընդունել, բայց դրանից տնտեսությունը միայն կտուժի:
Հակառակը իշխանությունների նպատակը պիտի լինի պետական համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը (այդ թվում նաեւ օպտիմալացման միջոցով, որով-հետև եթե Պետական որևէ հիմնարկ կարոդ է նույն աշխատանքը կատարեի ասենք, 50 հոգով, ինչո՞ւ պիտի 70 աշխատոդ ունենա հարկատուների հաշվին): Որպես անառարկելի ճշմարտության է ներկայացվում նաեւ «իշխանությունները Պարտավոր են բարձրացնել թոշակներն ա նպաստները» պնդումը: Իհարկե բնակչության սոցիալական վիճակի բարելավումն իշխանությունների կարևորագույն պարտա- վորություններից մեկն է, բայց ինչպե՞ս ապահովել դա: Տեսականորեն կան մի քանի ձևեր: Աոաջին «լիքը փող տրդել» ու բաժանել մարդկանց: Բայց դա կհանգեցնի հիպերինֆլյացիայի ու ֆինանսական կոլապսի, և արդյունքում մարդկանց սոցիալական վիճակը հաստատ չի լավանա: Երկրորդ մեծահարուստների ունեցվածքը խլել և դրանով թոշակ ու նպաստ վճարել: Բայց լավագույն դերդրում մի քանի ամիս անց այդ «ռեսուրսը» կսպառվի, իսկ երկարաժամկետ կտրվածքով հետեւանքներն աղետալի կլինեն Հայաս-տանի տնտեսության (և ընդհանրապես Պետության) համար:
Երրորդ թոշակներն ու նպաստներն ավելացնել այլ ոլորտների հաշվին։
Բայց ո՞ր ոլորտների:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին