«Չելսիի» դարպասապահը խաղադաշտը չլքելու պատճառով տուգանվել է
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան տուգանվել է, քանի որ անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջնամասում հրաժարվել է փոխարինվելուց։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա տուգանվել է շաբաթական աշխատավարձով՝ 195 հազար եվրո։ Գումարը փոխանցվելու է բարեգործական հիմնադրամին։
Լրացուցիչ ժամանակում «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր փոխարինել Կեպային։ Իսպանացի դարպասապահը հրաժարվել էր լքել խաղադաշտը և շարունակել էր խաղը։ Մարզիչն բացատրել էր իր քայլը, որ իրեն թվացել էր, թե դարպասապահը վնասվածք էր ստացել։
«Չելսի» պարտվել է «Մանչեսթր Սիթիին» 4։3 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան