Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից. պաշտոնական
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված»,- այս հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջը։
«Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։
Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»,- նշված է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՎԾ պաշտոնյանների ձերբակալության մասին ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն, արդեն մեկ օր է, լռում են
- Դավիթ Ադյան. Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են
- Սանասարյանի ղեկավարած ծառայությունը խոսեց