Հայաստանում 2018 թվականին մալարիայի բերովի դեպքերն ավելացել են
Հայաստանում 2018 թվականին մալարիայի դեպքերն աճել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է մալարիայով հիվանդության 6 դեպք, իսկ 2017 թ-ին՝ 2 դեպք։
ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի Փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց , որ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, հանրապետությունում արձանագրվել են միայն եզակի բերովի դեպքեր հիմնականում աֆրիկյան երկրներից։
Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները եղել են տարբեր երկրների քաղաքացիներ։ «Վարակվածներից հինգը եղել են աֆրիկյան երկրների քաղաքացիներ, մեկը՝ Հնդկաստանի»,- ասաց նա։
Լուսինե Պարոնյանը հայտնեց, որ այս տարի Հայասատնում արդեն գրանցվել է մալարիայի մեկ դեպք. վարակվածը ՀՀ քաղաքացի է, նա Հայաստան է եկել Սիերա Լեոնեից։
Մասնագետը հիշեցրեց, որ 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսել են արձանագրվել Եռօրյա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ-ն վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
Մալարիան միաբջիջ հարուցիչներով պայմանավորված Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Տարբերում են մալարիայի 4 տեսակ՝ եռօրյա, քառօրյա, արևադարձային, օվալե մալարիա: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Առավել ծանր է ընթանում Արևադարձային մալարիան, որն ուշ ախտորոշման և անհամապատասխան բուժման դեպքում կարող է բերել մահվան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա