Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար
Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանում և ընկերության գլխամասային գրասենյակում։
Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուն թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության սարքավորումների ՝ ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի միջոցների զարգացման պատմությանը՝ 20-րդ դարի սկզբից մինչ այսօր։
Թանգարանի նմուշները ներկայացնում են նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերը, այդ թվում նրանց ներդրումը երկրաշարժի գոտում կապի վերականգնման գործում։
«Beeline-ի գլխամասային գրասենյակում լայնածավալ վերանորոգման աշխատանքների հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել թանգարանի աշխատանքը, սակայն այսօրվանից բոլոր ցանկացողներին հպարտությամբ հրավիրում ենք այցելել մեր նորացված թանգարանը, որն ընդլայնվել է թե՛ տարածքային, թե՛ ցուցանմուշների քանակի առումով։ Ի դեպ, մեր թանգարանի հավաքածուն անընդհատ լրացվում է և բոլոր՝ նույնիսկ 20-րդ դարի սկզբի նմուշները սարքին են, ինչում այցելուները կարող անձամբ համոզվել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Կապի Թանգարանը գործում է հետևյալ հասցեում՝ Երևան, Ազատության պողոտա 24/1։ Այցելություններն անվճար են և իրականացվում են ուրբաթ օրերին՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել + 37410290523 հեռախոսահամարով։
Beeline-ի Կապի թանգարանը բացվել է 2012 թ-ին։ Այն բազմիցս միացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային և գործունեության ընթացքում ընդունել է հազարավոր այցելուների։
Հարակից հրապարակումներ`
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
- Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ
- Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
- Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելել են Beeline
- Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում
- Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ
- Beeline-ի նոր ակցիայի շնորհիվ ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»
- Beeline-ը ստացել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն
- Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին
- Շենգավիթ համայնքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան