«Հողեր չունենք տալու». հանրահավաք Ազատության հրապարակում
Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի և ի հիշատակ զոհերի՝ անցկացվում է «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը։
Հավաքի մասնակիցները հավաքվել են Ծիծեռնակաբերդում` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ, որից հետո երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ։
Հավաքի մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե «առիթ, վտանգ կա՞, որ իշխանություններին զգաստության կոչ են անում», ինչին ի պատասխան նա ասաց, որ ինքն այդտեղ է ուղղակի որպես քաղաքացի և ինքն ամեն անգամ բարձրաձայնում է սրա մասին. «Ես հրավիրված եմ այստեղ՝ իմ խոսքն ասելու։ Ես կազմակերպիչ չեմ»։
Ակցիայի կազմակերպիչներից, ռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ զեկավար Արշակ Զաքարյանն էլ նշեց. «Հայ ազգի անունից ենք խոսում ու ասում ենք՝ ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու տարածքային զիջումների գնալ։ Մենք ասում ենք այսօրվա վարչապետին, վաղվա վարչապետին ու հաջորդ բոլոր իշխանություններին, որ նրանք, երբ գնում են բանակցությունների, այս հարցը, եթե իրենց առաջ դրվում է՝ իմանան, որ հայ ազգն այդ հարցի հետ երբեք չի հաշտվելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան