Maruv-ն հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»
Ուկրաինացի երգչուհի Maruv-ն (Աննա Կորսուն) բացատրել է, թե ինչու է հրաժարվել ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ-2019» մրցույթում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է Ինսթագրամում։ Երգչուհին հայտնել է, որ Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերության հետ հանդիպումը տևել է շուրջ 7 ժամ և ավարտվել է անարդյունք։ Նրա խոսքով, Ռուսաստանում համերգերից հրաժարվելն իր համար սկզբունքային չէր։
Maruv-ն խոստովանել է, որ չի ցանկանում իրեն կաշկանդել պայմանագրի ստրկացուցիչ պայմաններով։
«Ես ուկրաինայի քաղաքացի եմ, հարկեր եմ վճարում և անկեղծորեն սիրում եմ Ուկրաինան։ Բայց պատրաստ չէ հանդես գալ կարգախոսներով՝ վերածելով մասնակցությունը մեր քաղաքական գործիչների պրոմոակցիայի։ Ես երաժիշտ եմ, այլ ոչ թե քաղաքական արենայի մաս»,- գրել է նա։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և նշել , որ ցանկանում է մարդկանց նվիրել իր արվեստն առանց գրաքննության։
Նախօրեին Ուկրաինայի հանրային հեռուստատադիոընկերությունը հայտարարել էր, որ Maruv-ի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն այն բանից հետո, երբ երգչուհին պատասխանի հարցին կապված Ռուսաստանում համերգների հետ։ Ավելի ուշ հանձնաժողովը Maruv-ին փոխանցել էր պայմանագիր, որում կար կետ, որն արգելում էր նրան համերգներ ունենալ Ռուսաստանում։ Երգչուհուն տրվել էր մեկ օր որոշում ընդունելու համար։ Դրանից հետո երգչուհին հայտնել էր, որ ճնշում է զգում և տեսնում է, որ փորձում են ստիպել իրեն հրաժարվել մրցույթին մասնակցությունից։ Նա ընդգծել էր, որ պատրաստ էր դադարեցնել ելույթները Ռուսաստանում և վճարել մրցույթի մասնակցության համար բոլոր ծախսերը։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» կազմկոմիտեն սպառնում է Ուկրաինային
- Կիևը վերջնագիր է ներկայացրել «Եվրատեսիլի» ազգային ընտրությունը հաղթած երգչուհուն
- Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
- Եվրատեսիլում Ուկրաինային կարող է ներկայացնել ռուս Յուլիա Յուրինան
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին