ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում պետական վերահսկողական ծառայությունում ձերբակալությունների լուրը
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լրատվամիջոցներում հրապարակված ու ակտիվ շրջանառվող այն տեղեկությունները, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել։
Panorama.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հայտնեց. «Այս պահին ԱԱԾ-ն պարզաբանում չի տալիս, առաջիկայում Ծառայության քննչական դեպարտամենտը հաղորդագրությամբ հանդես կգա։ Ոչ հերքում ենք, ոչ հաստատում»։
Ըստ տարածված լուրերի, ժամեր առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան